Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Գովազդը Սոց. Ցանցերում

Համացանցային մեդիա գովազդի աշխարհում դոմինանտում են Facebook-ն ու Twitter-ը, բայց ըստ վերլուծաբանների, YouTube,  LinkedIn և Foursquare կայքերում սպասվում է գովազդի մի աճ, որը ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ տարի:
Բոլոր գովազդային գործակալների մեջ անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանց երկու-երրորդը արդեն ընդգրկված է համացանցային գովազդի մեջ և 18%-ը պլանավորում է մտնել գովազդի համացանցային ոլորտը մյուս տարի:  Հարցման մյուս փուլում պարզվել է, որ համացանցում գովազդով զբաղվող մարդկանց 93% կիրառել են Facebook սոց-ցանցը և 78%-ը կիրառել են Twitter-ը: Հարցմանը մասնակցողների նվազագույնը 20%-ը պլանավորում է գործունեություն սկսել այլ սոց-ցանցերում:
Facebook սոցիալական ցանցը այն եզակի կայքերից է, որը լավ ցուցանիշներ ունի մարքեթինգի ոլորտում և բարձր գնահատական է ստանում մարքեթոլոգների կողմից:  eMarketer կայքի մրցաշարային սանդղակը ցույց է տալիս թե ինչ բուռն մրցակցություն է տիրում սոց-ցանցային գովազդների միջև: Այս ամենը մարքեթոլոգներին առաջ է մղում, ոգեշնչելով և նրանք արդեն պատրաստ են այլ սոց-ցանցերում զբաղվել գովազդով: Տվյալ պահին գործող գովազդները այնքան էլ գոհացուցիչ չեն նրանց համար, այդ իսկ պատճառով նրանք փորձում են գովազդի կիրառման և տարածման ոլորտները լայնացնել և ավելի արդյունավետ դարձնել գտնելով նոր ուղիներ: Այսպիսով, համացանցում սպասվում է գովազդային հոլովակների, նկարների կամ պաստառների մի արշավ:

 

Տիգրան Մշեցյան

loading...

Կարդացեք նաև

Մահացել է հայ անվանի դերասան Սոս Սարգսյանը

admin

ՀՀ պետական խորհրդանիշների օրը (ֆոտոռեպորտաժ)

admin

Յուրաքանչյուր չորրորդ դպրոցականը ամեն օր խմում է գազավորված ջուր

admin