Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Kings of Leon-ը հետաձգում է համերգները

Kings of Leon ռոք խումբը հետաձգել է իրենց այդքան սպասված համերգը իրենց մենակատար Քալեբ Ֆոլլոուվիլլի առողջական խնդիրների պատճառով: Նա իջել է բեմից նախորդ համերգի ժամանակ ասելով որ չի կարող երգել: Քալեբը Գրեմմի մրցանակ է ստացել իր “Use Somebody” սինգլի համար:  Խմբի ներկայացուցիչը նշել է, որ առողջական խնդիրները կապված են Քալեբի գերհոգնածության հետ և իրենց երկրպագուներին արժանի համերգ տալու համար նրանք պարտավոր են որոշ ժամանակ հանգստանալ: Քալեբը ասել է, որ բացի բեմից հեռանալուց, նա ստիպված է եղել հետ տալ և գարեջուր խմել, որպեսզի կարողանա երգել հաջորդ երեք երգերը:
Նրանից հետո, երբ Քալեբը չի վերադարձել, խմբի մյուս անդամները ստիպված են եղել հայտարարել, որ համերգը ավարտված է: Դրանից անմիջապես հետո, բասս գիթարիստ Ջարեդ Ֆոլլոուվիլլը գրել է իր Twitter-ի հաշվում, որ իր եղբայր Քալեբը տառապում է ներքին հիվանդություններով: Այս պրոբլեմը ստիպել է, որ խմբի պլանները ամբողջովին փոխվեն և նրանք հայտարարել են, որ բոլոր նախապես գնված տոմսերը պետք է վերադարձվեն: Նրանք պատրաստվում են շարունակել շրջագայությունը  Սեպտեմբերի 28-ից, այն ինչ ծրագրավորված էր, որ այն տեղի պետք է ունենար սեպտեմբերի 14-ին:

loading...

Կարդացեք նաև

Ա.Հարությունյանի «Թափառում» ֆիլմը կմասնակցի «Կինոշոկ- 2011»-ին

Հոբելյանական երեկո` նվիրված Հ. Հովեյանի ծննդյան 60-ամյակին

admin

Բոնդի նոր ընկերուհին ընտրված չէ

admin