Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Դիսնեյը չինական «Սպիտակաձյունիկ» է նկարում

Դիսնեյ ստուդիան նշանակել է Մայքլ Գրեյսին « Յոթնակի օրդենը» ֆիլմի ռեժիսոր, որը կնկարահանվի «Սպիտակաձյունիկի»  մոտիվներով,-հայտնում է Heat Vision:

Ծրագրիը մտածվել էր դեռ 2002 թվականին: Նախկինում ենթադրվում էր, որ որպես ռեժիսոր կաշխատի Ֆրենսիս Լոուրենսը («Ես`Լեգենդ», «Ջուր փղերին», «Կոնստանտին`խավարի տիրական»): Այդ ժամանակ աշխատանքը անվանվում էր «Սպիտակաձյունիկը և Յոթը»: Սակայն Լոուրնեսը լքեց նախագիծը:

Անցած տարիներին ֆիլմի գաղափարը բավական վերափխման ենթարկվեց:

Մասնավորապես  «Յոթնակի օրդենը» ֆիլմում Սպիտակաձյունիկի առկայությունը պետք է մինիմալացվի:

Հեղինակների ուշադրությունը կենտրոնացվել է նրան ուղելցող յոթնակի վրա, որոնք դառնում են մարտարվեստի վարպետներ:

Բացի այդ, դեպքերը տեղի կունենան Չինաստանում `19-րդ դարում:

Վերջինը մինչ այսօր եղած տարբերակներից «Յոթնակի օրդենը» ֆիլմի սցենարը գրել է Մայքլ Արնդը, որը մինչ այդ աշխատել է «Խաղալիքների պատմությունը. Մեծ փախուստ» և «Փոքրիկ միսս Երջանկություն» ֆիլմերի սցենարների վրա:

Այս պահին նկարահանվում է ամենաքիչը երկու ֆիլմ այդ հեքիաթի հիման վրա. «Սպիտակաձյունիկը և անտառապահը» և «Գրիմ եղբայրների Սպիտակաձյունիկը»:

Այդ երկու ֆիլմերն էլ կցուցադրվեն 2012 թվականին:

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Աճուրդում վաճառված 20 ամենաթանկ նկարները (ֆոտո)

admin

Նոյեմբերի 4-11 կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրերը

Ո՞վ չի տեսել «Սպիով դեմքը» ֆիլմը