Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Վնասո՞ւմ է արդյոք փիրսինգը մեր մարմնին:

Այս հարցը տանջում է շատերին, հատկապես ծնողներին, որոնց երեխաները տարված են փիրսինգով:

Եթե աղջիկը փիրսինգ է արել պորտի վրա, արդյո՞ք դա կվնասի նրա առողությանը:

Անհրաժեշտ է իմանալ թե որտեղ կարելի է դա անել:

Փիրսինգը հատկապես վտանգավոր է, երբ այն արվում է այնպիսի  տեղերում, որտեղ չեն պահպանվում սանիտարահիգենիկ կանոնները.  օրինակ` տնային պայմաներում, որոնք չունեն համապատասխան թույլտվություն կոսմետոլոգիական ծառայությունների համար:

Այդպիսի դեպքերում մեծ է որևէ վարակ ձեռք բերելու վտանգը:

Ինչ վերաբերվում է բժշկական հաստատություններին, որտեղ կան բոլոր բժշկական սարքավորումներն ու գործիքները, որտեղ աշխատում են բարձր որակվորում ունեցող մասնագետներ, ապա գործողությունը դառնում է անվտանգ ու ապահով:

Սակայն որտեղ էլ որ արվի փիրսինգը, այնուամենայնիվ, բարդությունները կազմում են 2-3%:

Ականջների փիրսինգ

Ականջները դակելիս մեծ դեր է կատարում նյութը, որից պատրաստված է ականջօղը:

Ինչպես նաև այն տեղը, որտեղ արվում է անցքը:

Դա աչքերի կետն է:  Ցանկալի չէ  դակել մինչև 10 տարեկան երեխանների ականջները, քանի որ եթե դակվի ոչ ճիշտ կետում, ապա կարող է առաջանալ կարճատեսություն:

Սակայն ականջների դակումը կարող է օգտակար լինել, եթե օգտագօրծվում է թանկարժեք մետաղներ, օրինակ արծաթը նվազեցնում է ալերգիայի առաջացումը:

Կարևոր է հիշել, երբ դակել, ինչով և ինչպես:

Բիժուտերիան այնքան էլ օգտակար չի և երկար օգտագործման դեպքում կարող է թողնել որոշակի հետևանքներ:

Կրծքի և փորի փիրսինգ

Բժիկները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ կրծքի փիրսինգից, քանի որ այն խաղտում է կաթնագեղձերի նորմալ աշխատանքը:

Նույնը կարելի է ասել պորտի մասին: Թվում է թե անվնաս դակում է, սակայն մի մոռացեք,որ աղջիկները դեռևս պետք է մայրանան, եթե փիրսինգն արդեն արված է անպայման իմացեք թե ինչպես պետք է ճիշտ խնամել այն:

Լեզվի փիրսինգ

Վերջին ժամանակներս շատ մոդայիկ է լեզվի փիրսինգը:

Այդ գործընթացը արվում է առանց անզգայացման, ուստի շատ ցավոտ է:

Դակելուց հետո առաջին օրերին լեզուն այտուցվում է, խաղտվում է խոսքի արտաբերումը:

Մինչև ապաքինումը անհրաժեշտ է ձեռնպահ մնալ մի քանի ուտեստներից` կծու, թթու, սառը, տաք, ալկոհոլ և այլն:

Բացի այդ լեզուն լինելով համի օրգան փիրսինգից հետո կորցնում է մեծ քանակությամբ համային ռեցեպտորներ:

Այնպես որ, մտածեք, արժե փիրսինգ անել թե ոչ:

Եվ ընդհանրապես, եթե  դուք շփվող եք, հետաքրքիր և ժամանակաից մարդ եք, ապա ձեզ կընդունեն և կհարգեն անկախ նրանից, թե քանի փիրսինգ կա ձեր մարմնի վրա:

Գլխավորն այն է, որ գեղեցկության ձգտումը բացասաբար չանդրադառնա ձեր առողջությանը:

Փիրսինգը նորաձևության արտահայտություն է, իսկ նորաձևությունը,ինչպես հայտնի է, հաճախ է փոփոխվում…


 

 

 

loading...

Կարդացեք նաև

Ոչնչացող կենդանիներ

Ձկան յուղը ազատում է ալկոհոլիզմից

Սուսի Միսակյան

Աշխարհի ամենահետաքրքիր 10 ժամացույցները

Սուսի Միսակյան