Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

Մկրտություն

Ե՞րբ է պետք մկրտվել և ինչո՞ւ: Կարիք կա նորածին երեխաներին տալ կրոնական կողմնորոշում, ինչպես է արվում Մկրտության կարգը և առհասարակ ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Այս հարցերին պատասխանել է Սմբատ սարկավագ Խանվելյանը:

Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցու յոթ Խորհուրդներից առաջինն է: Քրիստոս Իր մկրտությամբ  հաստատեց Մկրտության խորհուրդը և հրաման տվեց գործածել այն Իր հարությունից հետո, երբ Առաքյալներին պատվիրեց, գնալ ուսուցանել հեթանոսներին և մկրտել նրանց:

Մկրտությունը կատարվում է երեք անգամ ավազանի ջրի մեջ ընկղմելով՝ հանուն ամենասուրբ Երրորդության: Եռակի ընկղմումը նշանակում է Քրիստոսի երեքօրյա թաղումը, իսկ ջրից բարձրանալը Նրա հետ հարություն առնելը: <<Ինչպես որ Հիսուսը եկավ, աշխարհական մեղքերը հանձն առավ ու մեռավ, որպեսզի մահը սպանի և հարությունը հաստատի իր հարությամբ, այդպես էլ դու իջնելով ջրի մեջ և ջրում թաղվածի նման մնալով, որպես նա վեմի մեջ, մյուս անգամ հարություն կառնես՝ նորոգվելով և կենդանության մեջ ճեմելով >>(Կյուրեղ Երուսաղեմ. Կոչ. ընծ. գլ. Դ):

Հնարավոր է առանց ջրի մկրտվել, որոովհետև բացի ջրով կատարվող մկրտությունից, կան նաև  արյան մկրտություն և սիրո մկրտություն: Դրանք կատարվում են այսպես` մեկը այրամբ մկրտվում է այն ժամանակ, երբ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատի համար նահատակվում է, կամ մեռնում է այն ժամանակ, երբ սիրավառ հոգով փափագում է մկրտության, թեև չի կարողանում հասնել: Ովքեր մկրտվում են, նրանք ազատվում են մեղքի ծառայությունից և, նորից ծնվելով հոգևոր կյանքի համար, որդեգրության են կոչվում երկնավոր Հորը՝ նրա արքայության ժառանգը լինելու:

Մկրտությունը Քրիստոսի մահվան պատկերն է և անկրկնելի է, քանի որ

ա. Մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով է, որ մկրտվեցինք (Հռոմ. Զ 3):

բ. Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն (Եփես. Դ 5):

գ. Մեկ անգամ մկրտվածների համար եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ խաղք ու խայտառակ դարձնում (Եբր. զ 4, 6):

դ. Այնտեղ (եկեղեցում) կատարված լվացումը Քրիստոսի մահով չպետք է լինի, որպեսզի  անգիտակցաբար չանարգվի Աստվածությունը (Գ. Նարեկ. Բան ՀԵ):

ե. Խաչը մկրտություն է ասվում և մկրտությունը՝ խաչ: Ուրեմն՝ ով երկրորդ անգամ է մկրտվում, նշանակում է, թե Քրիստոսը երկրորդ անգամ խաչվեց, որը անհնար չէ (Բարսեղ Ճոն, Մեկն. Մարկ. Թ 49):

զ. Ովքեր երկու մկրտություն են ընդունում, Աստծու Որդու խաչելությունն ու նրա խայտառակությունն են փնտրում:  Խաչելությունը մեկ անգամ եղավ և այլևս չի լինի, իսկ մկրտությունը որպես արդարացուցիչ տրվեց, որը դարձյալ երկրորդ անգամ մեղավորին չի տրվի (Եփրեմ, Մեկն. Եբր, գլ. Զ, էջ 208):

է. Հավատում ենք մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության (Հանգանակ հավատոյ):

Ստորև ներկայացնում ենք աստվածաշնչյան հատվածները և Եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները այն մասին, թե ինչքան կարևոր է մկրտությունը քրիստոնյայի համար.

ա. Ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի

թողության համար (Գործք. Բ 38):

բ. Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք

(մկրտությամμ) քայլենք նոր կյանքով (Հռոմ. Զ 4):

գ. Դուք  բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու (Գաղատ. Գ 27, Դ 7):

դ. Մենք՝ սուրբ ավազանի մկրտությամբ նորից ծնվածներս, այսօր ուրախությամμ տոնում ենք խաչի նշանով (Շարակնոց):

ե. (Սուրբ Հոգի), որ արարչակից ես Հորը և Որդուն, կենդանածնյալ արարածներիս, այսօր Աստծու որդիներ ես ծնում ջրից (Շարակնոց):

զ. Որպես հավատայինք, թե նա բնությամμ Աստծու Որդի էր, բայց եկավ և  շնորհիվ մարդու Որդի եղավ՝  ծնվելով կույսից, նմանապես հավատում ենք նույն չափով բնությամբ, թեև մենք՝ որ բնությամμ Ադամի որդիներ ենք, ծնվելով կույս ավազանից, շնորհով լինում ենք Աստծու որդիներ (Ս. Շնորհալի, Մեկն. Հակ. ճառ Գ):

է. Նրանով (այսինքն՝ Սուրբ Հոգով) ավազանը մեզ վերստին ծնում է՝ որդիանալու Աստծուն,

ազատվելով մեղքերից և կենդանություն պարգևելով անմահական կյանքում (Խոսրով Անձևացի, Մեկն. պատարագի):

Մկրտության սուրբ Խորհրդին հետևում է Դրոշմի խորհուրդը: Այն մեզանում կատարվում է մկրտվողի ճակատի և այլ անդամների կամ զգայարանների մեռոնով օծմամբ:

ա. Քահանան սուրբ յուղը լցնում է իր ափի մեջ և սուրբ յուղով կնքում (մկրտվողի) ճակատը, աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը, սիրտը, մեջքը, ոտքերը:

բ. Սուրբ մեռոնով դրոշմում (մկրտվողի) ճակատն ու զգայարաննները, ասելով՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու :

Դրոշմի խորհուրդն ստացողը իր հոգու մեջ ընդունելով Սուրբ Հոգու ներքին օծությունը, նրանով հաստատում է հավատի և Աստվածային պատվիրանների պահպանությունը:

բ. Եվ նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին և օծեց մեզ. Աստված է, որ մեզ կնքեց էլ և Հոգու առհավատչյան դրեց մեր սրտերի մեջ (Բ. Կորնթ. Ա 21-22):

գ. (Սուրբ Գրիգորիսը) բազմացրեց եկեղեցիները, քահանաներ կարգեց և քրիստոսյան դրոշմով ամենքին առհասարակ պատվիրում էր, որպեսզի բոլորը Սուրμ Հոգով լինեն (Ագաթ.):

ե. Ինձ անախտ ծնեցիր վերստին,

Նորից ստեղծեցիր ավազանում.

Օծեցիր յուղով երկնային՝

Որդեգրության համար Հորդ վերին (Ն. Շնորհալի, «Ողբերգ.» գրքում, գիրք Ա):

զ. Ըստ Հովհաննեսի (Սուրբ Հոգին) օծում է մեր միտքը և դարձնում է քրիստոնյաններ ու քրիստոսաընկալներ: Եվ այս օծությամμ զորանում ենք գիտենալու ամեն բան (Ն. Լամբ. Ներբող Սուրբ  Հոգու գալստյան):

Դրոշմով Քրիստոսին անվանակից ենք լինում, քանի որ Հիսուս Քրիստոս նշանակում է Օծյալ Փրկիչ:

ա. Հնարավոր չէ առանց դրոշմի քրիստոսյան գրվել (Գ. Նարեկ. Բան ղդ.):

μ. Դրոշմով Քրիստոս եղաք (Կյուրեղ Երուսաղեմցի, «Խորհրդած. մեռոնի, գլ. ժզ.):

գ. Սուրբ մեռոնին արժանանալով՝ քրիստոնյա կոչվեցիք՝ վերստին ծննդյամբ ճշմարտության անուններ ստանալով, որովհետև քանի դեռ ձեզ չէր պարգևած այս շնորհը, այդ անվանը իսկապես արժանի չէիք (Նույն տեղը):

 

Սուսի Միսակյան

 

loading...

Կարդացեք նաև

Ախր ինչ ենք ցանել, որ ինչ էլ հնձենք

admin

ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ «ՀԱՅՐ ՄԵՐ»-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

Թող ձեր այոն լինի այո, և ոչը` ոչ (Մատթ. 5: 37)

admin