Ամսագիր.am
Image default
Մանկական

Ինչու է պետք երեխային տալ ազատություն

10 տարուց ավել տևած հետազոտության ավարտից հետո գիտնականները հայտարարեցին, որ այն երեխաները, ովքեր ողջ օրը ման են գալիս մոր փեշից բռնած դժվարությամբ են դասավորում իրենց կյանքը:

Չափահաս կյանք մտնելիս նրանք դժվարությամբ են սոցիալականացվում, դժվարությամբ են լեզու գտնում շրջապատի հետ, ստեղծում կարիերա և ընդհանրապես դժվարանում են կոնկրետ որոշումներ ընդունել:

Փորձագետները հետևում էին բնակչության տարբեր խավերի մի քանի հազար երեխաների: Երբ նրանք չափահաս դարձան գիտնականները գնահատեցին նրանց հաջողությունները, իսկ որպես չափանիշ ընտրվեց կյանքի տարբեր ոլորտներում նրանց բավարարված լինելու աստիճանը:

Ամնաերջանիկները նրանք էին, ում ինքնուրույնություն էին տվել մանուկ հասակում և թույլ էին տվել որ իրենք ընտրեն ընկերներ, իրենք դասավորեն իրենց սենյակը, իրենք տնօրինեն իրենց ժամանակը  և հանձնարարել են տնային գործեր:

Հոգեբանները հաստատում են, որ չափահաս տարիքում արարքների համար պատասխանատվություն կրելու ունակությունը ևս ձևավորվում է մանկության տարիներին:

 

 

loading...

Կարդացեք նաև

Ընտանեկան ընթրիքը երջանկացնում է երեխային

Սուսի Միսակյան

Երեխան հեռուստացույցի մոտ

admin

Երջանիկ երեխան ապագա ղեկավար է