Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Լեդի Գագան տղամարդ է դարձել

Լեդի Գագայի երևակայությունը սահմաններ չի ճանաչում:

Նա մեկ ցնցում է հասարակությանը հում մսի կտորներից կարված զգեստով, մեկ ներքնազգեստով շրջում է փողոցում… Երիտասարդ երգչուհին պատրաստ է ամեն ինչի հանուն անձնական շոկի չափաբաժնի:

Սակյան, այն  որ չկա կատարելության սահմանափակում, Լեդի Գագան ապացուցեց վերջերս:

Իր էգոն բավարարելու համար նրա անվերջանալի որոնումները երգչուհուն դարձրեցին…տղամարդ:

Իր նոր ալբոմի շապիկի համար նա դրել այտամորուս և հագել տղամարդկային հագուստ:

Աստղի երկրորդ «ես»-ը դարձել է այսպես կոչված Ջո Կալդերոնը:

Այդ տեսքով նա կլինի Me and You ալբոմի շապիկին:

Ալբոմի թողարկման ժամկետ է նշվում օգոստոսի 23-ը:

Իսկ թե ինչու երգչուհին որոշեց հենց տղամրդու կերպարով ներկայանալ իր երկրպագուներին, հայտնի չէ:

Իր նոր կերպարը երգչուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել:

Չնայած տղարդու կերպարով Լեդի Գագան առաջին անգամ հանդես չի գալիս: Անցյալ տարվա հունիսին նա առաջին անգամ իրեն փորձեց Ջո Կալդերոնի դերում:

Այն ժամանակ Լոնդոնում նկարահանումների ժամանակ նրան այդպես կերպարանափոխել էին լուսանկարիչ Նիկ Նայը և ոճաբան Նիկոլա Ֆորմիչետին:

Սա այնքան էր հրապուրել երկրպագուներին, որ նրանք ցանկություն հայտնեցին տեսնել այդ նկարները Vogue Hommes Japan-ի շապիկին և տղամարդկանց նորաձևության բաժնում:

 

 

loading...

Կարդացեք նաև

Արդեն Ջասթին Բիբերի անունով փողոց կա

Սուսի Միսակյան

Համացանցում է հայտնվել կիսամերկ Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի լուսանկարը

admin

ՎԷլիզ. “Անակնկալներ շատ են լինելու…”

admin