Եկեղեցու դերը և կրոնական կազմակերպությունների՝ աղանդների բացասական ազդեցությունը հասարակության վրա
Կարծիք կա, որ զարգացման լուրջ խթան է միասնականությունը, հանուն անկախության ու ազատության ձգտումը։ Դարերով պետականությունից զուրկ հայ ժողովուրդը օտարի լծի տակ մշակույթը պահպանել է շնորհիվ միասնականության, որտեղ իր նշանակալի ավանդն է ունեցել հայ առաքելական եկեղեցին։ Այն հավատ ու հույս է սերմանել հայի մեջ։ Այժմ որոշ կրոնական կազմակերպություններ՝ աղանդներ եկել են պառակտելու հայ ազգը։ Մշակված ռազմավարությամբ հավատափոխ անել ու մոլորության մեջ գցել հիմնականում երիտասարդությանը։ Հայաստանում պաշտոնապես գրանցված են 67 կրոնական կազմակերպություններ։
Իրավական ձևակերպմամբ աղանդ հասկացություն չկա։ Ոչ իրավական ձևակերպմամբ՝ աղանդ է համարվում այն կրոնական կազմակերպությունը, որն իր գործունեությամբ հակաօրինական քայլեր է իրականացնում՝ այդ թվում պարբերաբար ոտնձգություն անհատի, հասարակության առողջության, ազգային անվտանգության նկատմամբ, տվյալ դեպքում նոր վերոնշյալ կազմակերպությունը համարվում է աղանդ։ Ասպիսով օրենքի որոշ բացթողումների արդյունքում ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը կրոնական կազմակերպությունների դեմ արդյունավետ պայքար չի կարող ծավալել։ Մյուս պայքար ծավալողը Հայ առաքելական եկեղեցին է, որը թերևս առայժմ թերանում է իր գործունեությամբ։
Կրոնական կազմակերպությունները՝ աղանդները հաճախ հանդես են գալիս իբրև Քրիստոնեության իսկական հետնորդներ։ Թաքնվելով եկեղեցու անվան տակ հեշտությամբ թակարդն են գցում և մոլորեցնում դեռևս անփորձ, բայց մեծ ապագա ունեցող բազմաթիվ երիտասարդների։
Հակոբ Մկրտչյան