Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Ինչպես կազմել արդյունավետ ռեզյումե

Ռեզյումեն ( լատ. Curriculum vitae, կարճ`CV) ամենաառաջին տեղեկությունն է, որը ստանում է գործատուն քո մասին: Իսկ ինչպես հայտնի է, հենց առաջին տպավորությունն է հաճախ թելադրում գործի ընթացքը:

Այս անգամ Amsagir.am-ի այն ընթերցողների համար, ովքեր  դեռ որոնում են աշխատանք, պատրաստել ենք ռեզյումե կազմելու ամենակարևոր կետերը, այն ինչը 50 %-ով  կօգնի աշխատանքի տեղավորվելուն:

Ռեզյումեի տեսակները և նրա առանձնահատկությունները

Կախված ինֆորմացիայի մատուցման ձևից ռեզյումեները բաժանվում են երեք տեսակի` ժամանակագրական, ֆունկցիոնալ և խառը:

Ամենանպատակահարմար տարբերակը խառը տիպի ռեզյումեն է:

Ռեզյումնե պետք է բաղկացած լինի մի քանի բաժիններից. կենսագրական տեղեկություններ, աշխատանք, մասնագիտական փորձ  և լրացուցիչ այլ տեղեկություններ:

Մանրամասն քննարկենք բաժիններից յուրաքանչյուրը:

Կենսագրական տեղեկություններ

Սա ռեզյումեի առաջին բաժինն է:  Այստեղ կարելի է առանձնացնել պարտադիր և ոչ պարտադիր (ըստ ցանկության) կետերը: Պարտադիր կետերն են անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, կոնտակներ, կրթություն, օտար լեզունների իմացությունն ու տիրապետման մակարդակը:

Անունը և ազգանունը պետք է գրել ամբողջությամբ:

Կոնտակտային տեղեկությունների մեջ պետք է նշել հեռախոսահամարը` տնային և բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն:

Շատ ցանալի է, որ  բջջայինիդ սպասազանգը լինի սովորական ազդանշան և ոչ թե որևէ զվարճալի երաժշտություն:

Նաև մի ծուլացիր բացել էլեկտրոնային փոստ ավելի լուրջ ֆորմատով, և ոչ թե vzgo89 կամ kisolove և այլն:

Նշիր քո ուսումնական հաստատության ամբողջական անվանումը, որը դու ավարտել ես, մասնագիտացումը, որակավորումը, ուսուցման ժամանակահատվածը, ուսուցման տեսակը`առկա կամ հեռակա:

Ավելորդ չի լինի նշել ձեր անցած ուսուցումները, սեմինարները և կուրսերը, չմոռանալով նշել ստացված վկայականների մասին:

Գրիր նաև ընտանեկան կարգավիճակիդ մասին (եթե ունես փոքր երեխա, լավ կլինի նշել,որ նրան խնամելու է տատիկը կամ դայակը):

Մասնագիտական փորձը կամ ինչպես ճիշտ ներկայանալ

Եթե կարողանաս ճիշտ մատուցել այս տեղեկությունները, այն կարող է դառնալ քո հաջողության երեք քառորդ մասը:

Աշխատանքի վայրերի մասին պետք է նշել ժամանակագրական կարգով` սկսելով վերջինից. սկզբում նշելով ժամանակահատվածը, ապա կազմակերպության անունը, գործունեության ոլորտը և հաստիքը:


Ուշադրություն դարձրու թափուր տեղի համար գործատուի նախատեսած պայմաններին և մի մոռացիր նշել, որ ունես համապատասխան փորձ և գիտելիքներ:

Եթե դժվարանում ես հավուր պատշաճի նկարագրել այդ ամենը, ապա փորձիր ինտերնետում գտնել նմանատիպ աշխատանք փնտրողների ռեզյումեներ:

Ցանկալի է տեղեկացնել յուրաքանչյուր աշխատավայրում քո ունեցած ձեռքբերումների և տվյալ կազմակերպության աշխատանքներում քո ներդրումների մասին:

Լրացուցիչ տեղեկություններ

Այս բաժինը նախատեսվում է այն տեղեկությունների համար, որոնց կարելի է անվանել լրացումներ կամ վերջաբան:

Այստեղ հարկ է գրել հնարավոր երաշխավորագրերի մասին` նշելով կոնտակտային տեղեկությունները, իսկ եթե դա հնարավոր չէ տվյալ պահի համար, ապա պարզապես գրիր. “Երաշխավորագիրը կներկայացվի ըստ պահանջի”:

Անհրաժեշտ է նշել  համակարգչային իմացությունը, սակայն ոչ բոլոր ծրագրերը, որոնց տիրապետում եք, այլ կոնկրետ այն ծրագրերը որոնք անհրաժեշտ են առաջարկվող աշխատաքի համար:  Ավելացրու նաև քո մասին այն տեղեկությունները, որոնք դու կարևորում ես և որոնք գտնում ես ուշադրության արժանի:

Կարելի է կցել նաև լուսանկար (որոշ մասնագիտությունների համար դա նույնիսկ պարտադիր է` քարտուղարուհի, անձնական օգնական, այցելուների հետ աշխատող մենեջեր և այլն): Ընտրիր այնպիսի լուանկար, որտեղ դու  համապատասխան գրասենյակային ոճի հագուստով ես:

Եվ վերջապես մի անգամ էլ ուշադիր կարդա քո ռեզյումեն, որպեսզի այնտեղ չլինեն բացթողումներ և քերականական սխալներ:

Դա շատ կարևոր է:

Քեզ մաղթում ենք հաջողություններ  նոր աշխատավայրում:

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Այսօր պետականաշինության մեջ կնոջ դերը քիչ է: Կարինե Խոդիկյան

admin

Մենամարտում են թամադաները

admin

Ամանորյա գրքեր . Շտապեք կարդալ

Սուսի Միսակյան