Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ինչպե՞ս ստանալ անծանոթ աղջկա հեռախոսահամարը և հրավիրել հանդիպման

Սկզբի համար մեկընդմիշտ հիշեք, որ մտածելու համար դուք ունեք ընդհամենը երեք վայրկայն:

Ամեն անցնող վայրկյան ձեզ մտածելու տեղիք կտա.« Հը՞, մի գուցե չստացվի՞»:

Ասենք, սրճարանում, դուք հանդիպել եք աշխարհի ամենագեղեցիկ աղջկան և որոշել եք մոտենալ նրան ու վերցնել հեռախոսահամարը:

Ի՞նչպես դա պետք է անել:

Շատ պարզ:

Կարևոր չէ, նա ծնողների հետ է, ընկերուհու, թե մենակ է: Գլխավորը, որ նա ընկերոջ հետ չլինի:

Շտապ մոտեցեք նրան, անհանգիստ, տագնապալից հայացքով, նայեք սեղանի, աթոռի տակ և այդ ժամանակ անպայման ուշադրություն կդարձնեն ձեր վրա:

Եվ հենց, որ արժանանաք ուշադրության, ասեք, որ իրենից առաջ դուք եք նստած եղել այդ սեղանի մոտ և կորցրել եք ձեր բջջային հեռախոսը:

Վստահ եղեք, որ աղջիկը, անմիջապես, կկարեկցի ձեզ և կմիանա ձեր փնտրտուքին:

20 վայրկյան հետո, խնդրեք նրան հավաքել ձեր համարը, ասելով, որ գուցե ինչ-որ մեկն արդեն գտել ու անջատել է ձեր հեռախոսը:

Երբ նա կհավաքի ձեր համարը և ձեր գրպանում կտատնվի հեռախոսը և կպահպանվի զանգողի համարը, ապա համարեք գործն ավարտված:

Նայեք իրադրությանը:

Եթե զգում եք, փոխադարձ համակրանք, ապա կարելի է համարձակորեն ասել, որ դուք գտաք հեռախոսը` այն ձեր գրպանում էր:

Եվ առաջարկեք շամպայնով նշել այդ լավ առիթը:

Եթե դեպքերն այսպես չդասավորվեն, ապա կարելի է վարվել այլ կերպ:

Լավ կլինի նրան զանգել հաջորդ օրը և ասել, որ հեռախոսը գտնվել է շնորրհիվ իր զանգի:

Ասեք.« Հեռախոսը գտել է մեկը, ով ճանաչել է ձեր հեռախոսահամարը և մտածել է, որ մենք ընդհանուր ծանոթներ ենք և որոշել է հեռախոսը վերադարձնել: Հեռախոսագրքից գտել է եղբորս համարը և  պայմանավորված վայրում հանձնել հեռախոսը»:

Ասեք, որ դուք երախտագետ մարդ եք և ուզում եք նրան շնորհակալություն հայտնել և մի փոքրիկ նվեր հանձնել:

Նշեք, որ դուք նվերն արդեն գնել եք և առաջարկեք հանդիպել, թեկուզ հենց նույն սրճարանում:

Գնացեք ժամադրության, ձեզ հետ տանելով որևէ սիմվոլիկ նվեր: Նվերներից հազվադեպ եք հրաժարվում:

Իսկ երբ հանդիպեք, ասեք, որ գտնողը շփոթել էր աղջկա համարը, իր ծանոթներից մեկի համարի հետ:

Եթե դուք ճարտար լեզու ունեք, ապա ամեն ինչ հրաշալի է:

Սկզբի համար խոսելու և ծիծաղելու թեման կլինի կորած հեռախոսի պատմությունը:

Իսկ եթե վստահ չեք, որ կարող եք շարունակել հետաքրքիր զրույցը, ապա վերանայեք Ամսագիր.am – ի առաջին հանդիպման կանոնների մասին նյութը:

Աշխատացրեք ձեր երևակայությունը ամբողջ թափով և հիշեք, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

Եվ եթե անգամ ոչինչ չստացվի, մի տխրեք, դուք փորձ ձեռք բերեցիք, որը ձեզ կօգնի հետագայում:

 

Մկրտիչ Սաղոյան

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Ինչպիսի՞ն պետք է լինի դիետան

admin

10 փաստ սիրո մասին

Սուսի Միսակյան

Ամուսնություն օտարեկրացու հետ. Ո՞ւմ ընտրել

Սուսի Միսակյան