Ամսագիր.am
Image default
Մանկական

Մուլտֆիլմներ. երեխային օգնո՞ւմ են թե՞ շեղում

Գիտնականները հաստատում են, որ մուլտֆիլմները կարող են շատ վտանգավոր լինել երեխանների առողջության համար:

Բանն այն է, որ մուլտֆիլմների հերոսները հաճախ են վնասում ինչ-որ մեկին, կամ հենց իրենց, ընդ որում մնում են անվտանգ և առողջ:

Երեխաները սիրելի հերոսից օրինակ վերցնելով, և դեռևս չգիտակցելով հանարավոր վտանգները, հաճախ են ցուցաբերում ագրեսիվություն շրջապատի և հասակակիցների նկատմամբ:
Հետազոտողների կարծիքով, ծնողները պարտավոր են մեծ ուշադրությամբ հետևել թե ինչ հաղորդումներ են դիտում իրենց երեխաները, քանի որ երեխաների դաստիարակության զգալի հատվածը գալիս է էկրանից:
Այս խնդիրը մի ժամանակ Հայաստանում ևս գտավ մեծ արձագանք, տարածվեցին տեսանյութեր մուլտֆիլմի վնասակար ազդեցությունների մասին և մի բողոքական քարոզչի հորդորները Դիսնեյի մուլտֆիլմերը վերացնելու մասին:
Շատերը տպավորվորվեցին, քննարկեցին….և մոռացան, որ երեխաներին կարիք չկա երկար ժամանակ թողնել էկրանի առջև, մենակ թողնելով մուլտֆիլմի հերոսների հետ, որոնց անձամբ չեք ուսումնասիրել:
Ոչ ոք ձայն չբարձրացրեց հեռուստաընկերություններով ցուցադրվող անմարդկային մուլտֆիլմերը արգելելու պահանջով և տարիներ շարունակ մեկը մեկին փոխարինեցին «Տրանսֆորմերները», « Winx», «Նարուտո» ու մի շարք այդպիս տարօրինակ կերպարներով մուլտեր, որոնք ամեն օր 40 րոպե էկրանի առջև են պահում երեխային:
Մասնագետները խորհուրդ են տալիս, որ յուրաքանչյուր մուլտֆիլմ միացնելիս նախօրոք իմանաք սյուժեն, նստեք ձեր երեխայի կողքին և ուղղորդեք նրան, բացատրեք, պատասխանեք հարցերին և հարցեր տաք, թե նա ինչ է հասկացել այս կամ այն տեսարանից:
Մենք դիմել ենք նաև Շտկող մանկավարժ և հատուկ հոգեբան  Հովհաննես Հովհակյանին: Ստորև ներկայացնում ենք հոգեբանի կարծիքը մուլտֆիլմների  ազդեցության և հետագա խնդիրներից խուսափելու  մասին:

«Ամենից շատ մուլտֆիլմներ նայում են  «Վաղ նախադպրոցական կամ մինչև նախադպրոցական»  տարիքի (1-3 տ.) և «Նախադպրոցական» տարիքի  (4-7կամ8 տ.) երեխաները:Մուլտֆիլմները երեխաների մոտ առաջացնում  են  դրական և  բացասական հույզեր: Մուլտֆիլմի  միջոցով  տարբերու են` լավն ու վատը, բարին ու չարը:

Երեխան շատ շուտ ընկալում է վատը, որը բացասական է անդրադառնում նրա հոգեկանի և նրա  զարգացման վրա: Առաջանում են տարբեր վախեր, սթրեսներ հաճախ  ագրեսիա:

Մուլտհերոսը, որը   վատն է, չար է, երեխային  հաճախ է դուր գալիս: Երեխան նրան դարձնում է իր համար իդեալ և փորձում է ամեն կերպ նմանվել նրան: Շատ հաճախ նմանվելով հերոսին կարող է վնասել և իրեն, և շրջապատին` իր իսկ ուզածին հասնելու համար:

Ծնողներին խորհուրդ է տրվում հետևել իրենց երեխաներին, և ամենակարևորը խիստ զբաղվել նրանց դաստիարակությամբ: Երեխայի դաստիարակության հարցում  ծնողի օրինակը  ամենամեծն է ու առաջնայինը»:

 

Սուսի Միսակյան

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Թագուհին երեխաների համար գիրք է գրել

Սուսի Միսակյան

Հայերի սիրած մուլտֆիլմները

Սուսի Միսակյան

Երեխաները երեխաների համար

Սուսի Միսակյան