Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Երվանդ Մանարյանը դարձավ 87 տարեկան

Ծնվել է Արաքում (Իրան)։ 1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952-ին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-59-ին եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես` «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։ Մամոււլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ:

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

admin

Ծնունդդ Շնորհավոր, Թուփակ Շակուր !

admin

Այսօր Ֆրանսիացի խոշորագույն գրողի ծննդյան օրն է