Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Պատճառը ապպա՞ն է

Երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյան ընշեց, որ ընթացիկ տարում տեղի է ունեցել ընդամենը 1206 ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս տվյալները գերազանցում են նախորդ տարվա տվյալներին։ Ըստ Նորիկ Սարգսյանի այս աճը պայմանավորված է պարտադիր ապահովագրության հետ։ Եթե մինչև պարտադիր ապահովագրության օրենքի ընդունումը շատ դեպքեր անհայտ են մնացել՝ ներքին կարգով լուծվել են, ապա այժմ բացահայտվում են գրեթե բոլոր դեպքերը։

Այս փասատը թերևս այնքան էլ ուրախանալու տեղիք չի տալիս, քանի որ պատահարների դեպքերը այսպես թե այնպես աճում են ՝ անկախ ապպայի ընդունումից։

Կարծիք կա, որ որոշ կարգազանց վարորդներ ունենալով ապպա կտրոն իրենց մեքենայի դիմապակու վրա, կարծում են թե իրենք անմահ են և չեն հետևում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններին՝ կշեռքի նժարին դնելով իրենց և մյուսների կյանքը։ Այս պարագայում քիչ չե նաև հետնիոտների մեղքը։

Նշենք, որ ըստ ճանապարհային ոստիկանության հայտնած տվյալների ընթացիկ տարում գրանցված 1206 պատահարի արդյունքում 156 մարդ զոհվել է, վիրավորվելէ 1794 – ը։

 

Հակոբ Մկրտչյան

 

loading...

Կարդացեք նաև

Մահացել է Արմեն Մազմանյանը

Սուսի Միսակյան

Հրաշալի հանգիստ սիրելիիդ հետ

Կիթառներով երեկո սփյուռքահայ առաջնորդների հետ

Սուսի Միսակյան