Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Կիթառներով երեկո սփյուռքահայ առաջնորդների հետ

Օգոստոսի 10-ին` ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած` «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց»-ի շրջանակներում, տեղի ունեցավ մշակութային կիթառներով երեկո, որը կազմակերպել էր «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը»:Այն տեղի ունեցավ Անգլիական այգում, բաց երկնքի տակ՝ խոտերին նստած: Ներկա էին 100-ից ավելի երիտասարդներ: Հնչեցին հայտնի և սիրված երգեր, նաև հեղինակային կատարումներ: Ներկա էին սփյուռքահայ առաջնորդների մի մասը: Հանդիպումը տևեց մինչ ուշ գիշեր, և շատ ջերմ մթնոլորտ էր տիրում:

Իսկ ասօր նախատեսվում է միջմշակութային  և երաժշտական երեկո  սփյուռքահայ առաջնորդների հետ:
Ծրագրում կլինեն `Lighthouse New Jazz Project, Lighthouse New Jazz Project, Աննա Պապյան`կիթառ,Ջոն`  կիթառ, Ավո`սաքսաֆոն և այլոք:

Հայաստանցի երիտասարդներ Մանան և Ֆաննի Մկրտչյանը կներկայացնեն նկարներ և ձեռագործ իրեր:

Սուսաննա Հեվն

 

 

loading...

Կարդացեք նաև

Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

admin

Նոր օրինագծով արգելված վայրերում ծխելու տուգանքները կանխարգելող նպատակ ունեն. Արսեն Թորոսյան

admin

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչվերացը