Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մշակութային երաժշտական երեկո

Օգոստոսի 10-ին` ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած` «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց»-ի շրջանակներում, տեղի ունեցավ մշակութային  երաժշտական երեկո, որը կազմակերպել էր «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը»: Այն տեղի ունեցավ Ուլիխանյան ակումբում: Ներկա էին մոտ 50 երիտասարդներ:

Հնչեցին հայտնի և սիրված երգեր, նաև հեղինակային կատարումներ:

Համերգը մեկնարկեց Լիլիթ Մարդիյանի դասական կատարումով (կիթառ):

Համերգը շարունակեց Ջոնը, որ կատարեց Բախից գործեր կիթառով, իսկ հետո հնչեց համերգի ամենասպասված կիթառային կատարումը`  Կոմիտասից

«Մանրապատումներ»-ը Լինայի կատարմամբ:

Հեղինակային կիթառային կատարումով հանդես եկավ Աննա Պապյանը  «Ճերմակ հուշեր»  վերնագրով:

Երգեցին Աննա Աբրահամյանն ու Հովհաննես Գրիգորյանը:

Երեկոն շարունակեց “4 Elemets” դասական ռոք խումբը, իրենց հեղինակային և սիրված երգերի կատարումներով: Հանդիպումը տևեց մինչ ուշ գիշեր:

Եղան նաև բավական հետաքրքիր  իմպրովիզ կատարումներ:

 

Սուսաննա Հեվն


 

 

loading...

Կարդացեք նաև

«Պարոն Վարչապետ, արդար չէ». Անահիտ Բախշյան

admin

Մահացել է Արմեն Մազմանյանը

Սուսի Միսակյան

Արմավիր քաղաքն ու իր մշակութային կյանքը

Սուսի Միսակյան