Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Մեր օրգանիզմի ներքին ռիթմը

Մեզանից յուրաքանչյուրի մեջ գործում է այսպես կոչված, ներքին մեխանիզմ` մեր օրագանիզմի շուրջօրյա ռիթմը, որն էլ համապատասխան հորմոնների միջոցով կարգավորում է մեր  քնելու և արթնանալու ժամանակը, առույգությունն ու պասսիվությունը:

Երբեմն մեր օրգանիզմի ռիթմը դադարում է մեզ օգնել և աջակցության կարիք է զգում:

Գոյություն ունեն մեթոդներ, որոնք օգնում են կարգավորել այդ շուրջօրյա մեխանիզմը և շատ օգտակար են այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է սովորականից վաղ արթնանալ հասցնելու համար գնացքին, ինքնաթիռին կամ որևէ շտապ հանդիպման :

Ի՞նչ է պետք անել

  • Պլանավորեք քնելու ժամը

Սա առաջին և ամենադժվար քայլն է օրգանիզմի ռիթմը փոփոխելիս:

Պառկեք քնելու այն հաշվարկով որ ձեր օրգանիզմը բավականաչափ ժամանակ ունենա հանգստանալու համար և առավոտյան արթանանալիս լինեք նույնքան առույգ, որքան մյուս օրերին:

Յուրաքանչյուր օրգանիզմ ունի քնի համար անհրաժեշտ ժամանակահատված: Ամեն մեկի մոտ դա տարբեր է `5,6, 8 և նույնիսկ 10 ժամ:

Այդ քայլը կարևոր է  ձեր ներքին մեխանիզմը կարգավորելու և պահպանելու առույգությունն ու աշխատունակությունը հաջորդ օրվա ընթացքում:

  • Քողարկեք լուսավորությունը

Մթությունը խթանում է օրգանիզմի ջերմության իջեցմանը և ավելացնում է քնի հորմոնը`մելատոնինը:

Եթե անհրաժեշտ է արագ քնել և արթնանալ սովորականից վաղ, ապա մթներցրեք սենյակը այնպես, ինչպես կլիներ գիշերը:

Լույսն ու մութը մեր շուրջօրյա ռիթմի վրա ազդող արտաքին բանալիներն են:

Շահարկելով լույսն ու մութը մենք կարգավորում ենք մեր խաղտված ռիթմը:

 

  • Հիշողության մեջ ամրագրեք արթնանալու համար ձեզ անհրաժեշտ ժամը

Փորձեք ամեն ձևով ձեր մտապատկերի մեջ հիմնավոր պահել այն ժամը, երբ ձեզ անհրաժեշտ է արթնանալ և համոզված եղեք, որ կարթնանաք ձեզ անհրաժեշտ ժամին և առանց դժվարության:

Բացի այդ, զարթուցիչի զանգով արթնանալիս օրգանիզմում պարտադիր արտադրվում է սթրեսի հորմոններ:

Ինքնուրույն արթնանալը շատ ավելի առոջարար է:

Արթնանալուց հետո «գնացեք դեպի լույսը»:

Այն դեպքում երբ մթությունը մեր օրգանիզմում առաջ է բերում քնելու գործընթաց, լույսը նպաստում է արթնանալուն:

Խթանում է օրգանիզմի բարձրացմանն ու համապատասխան հորմոնների առաջացմանը:

Արթնանացեք: Եթե արևը դեռ չի ծագել միացրեք պայծառ լուսավորություն, իսկ եթե արևն արդեն դուրս է եկել, ապա կանգնեք բաց պատուհանի մոտ և ուրախացեք նոր օրվա գալուստով:

 

 

loading...

Կարդացեք նաև

5 մատչելի նվերներ որ ամանորը կդարձնեն անմոռանալի

admin

ԽՍՀՄ ամենադաժան 5 սերիական մարդասպանները. (լուսանկարներ)

admin

Օծանելիք ընտրելը լուրջ գործ է

admin