Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում

Թրաֆիքինգը աշխարհում գլոբալ հիմնախնդիր է` սերտորեն կապված մարդու իրավունքների խաղտումների, տնտեսական միգրացիայի և աշխատանքային հարցերի հետ, ինչպես նաև հանրային ու անհատական առողջության հետ:

Թրաֆիքինգի կարող են ենթարկվել տղամարդիկ, կանայք և երեխաները:

Իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

Թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, պարտակելը կամ ստանալը ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու, կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով:

Թրաֆիքինգը սովարաբար իրականացվում է մեկ երկրից մյուսը, սակայն կարող է տեղի ունենալ նաև նույն երկրի ներսում, հիմնական գյուղական վայրերից քաղաքային վայրեր տեղափոխմամբ:

Թրաֆիքինգի տեսակները`

  • Սեռական շահագործում
  • Հարկադիր աշխատանք
  • Ստրկություն կամ ստրկության նմանվող վիճակ
  • Օրգանների փոխպատվաստում
  • երեխաների օգտագործում զինված կոնֆլիկտներում (զինվոր-երեխաներ)

Դժվար է պատկերացնել մարդու իրավունքների խաղտման ավելի սարսափելի և ամոթալի օրինակ , քան երեխաների թրաֆիքինգը:


Երեխաների թրաֆիքինգ է համարվում` շահագործման նպատակով 18 տարին չլրացած անձին հավաքագրելը, տեղափոխելը,փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը:

Ինչպե՞ս են երեխաներին ներգրավվում թրաֆիկինգի մեջ` Թրաֆիքյորները օգտագործում են անօրինական մեթոդներ իրենց զոհերին ստանալու համար, որոնցից են առևանգում, խաբեություն,սպառնալիքի կամ ուժի /բռնության/ գործադրում և այլն: Հիմնականում թրաֆիքյորները օգտագործում են հետևյալ մեթոդները`

Երեխաների թրաֆիքինգին նպաստող առավել տարածված գործոններն են

  • Ընտանիքի աղքատությունը
  • Որակյալ կրթության բացակայությունը, առողջապահության համակարգի նակատարությունը, զբաղվածություան բացակայությունը:
  • Բնակչության ցածր կենասամակարդակը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակը
  • Անգրագիտությունը
  • Ցածր իրազեկվածությունը
  • Բռնությունը ընտանիքում
  • Սոցիալական որբությունը
  • Ընտանիքի քայքայումը
  • Խտրականությունները, կարծատիպերը

 

Վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանում երեխաներին թրաֆիքինգից պաշտպանելու լուրջ առաջընթաց է նկատվում:

Կան մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք ներկա պահին արդյունավետ գործունեություն են ծավալում այդ ուղղությամբ:

Հայսատանում վերոհիշյալ խնդրին առնչվող վիճակագրությանը ծանոթանալու համար դիմեցինք «People in Need» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելում» ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանին:

Վերջինիս խոսքերով վերջին մի քանի տարվա ընթացքում թրաֆիքինգի խնդրով վերջնական նույնականացում է անցել երեք դեպք, որոնցում կան իննը տուժողներ:

Մեկ դեպք գտնվում է դատական փուլում (սեռական շահագործում) և մեկ գործ քրեական վարույթում (մուրացկանություն):

Այս վիճակագրության փոքր թվերը  չպետք է բթացնեն մեր մտահոգությունը խնդրի վերաբերյալ, քանի որ խնդիրը բավականին «նուրբ» է, թե Հայաստանում և թե ողջ աշխարհում բացահայտվում և բարձրաձայնվում են դեպքերի մեկ- երրորդը միայն:

Այս ամենը պետք է հնչի որպես ահազանգ և մեզանից յուրաքանչյուրը գիտակցելով իր մարդկային և հասարակական պարտքը,  պետք է ամեն ինչ անին, որպեսզի մեր երեխաները հնարավորինս զերծ մնան այս աղետալի և ամոթալի երևույթի հետ առնչվելուց:

 

 

Նյութը պատրաստեց  Լուսինե Ավետիսյանը

 

 

loading...

Կարդացեք նաև

Գովազդը Սոց. Ցանցերում

admin

Որ երկրներում են ապրում աշխարհի ամենագեղեցիկ կանայք

admin

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

admin