Ամսագիր.am
Image default
Մանկական

Երեխաների թրաֆիքինգ: Կանխարգելում ուսուցման միջոցով

Լինել տեղեկացված նշանակում է լինել պաշտպանված: Այս միտքն էր առաջնորդում այն երեք հասարակական կազմակերպություններին, որոնք ձեռնամուխ էին եղել մի գործի, որը նպատակ ուներ երեխաներին պաշտպանելու թրաֆիքինգի զոհ դառնալուց:
«People of Need» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելում» ծրագրի և Հույս և Օգնություն ՀԿ-ի օժանդակությամբ «Զանգակատուն» բարգործական ՀԿ-ի Մեծամորի Սբ. Ղազար Համայնքային զարգացման կենտրոնի «Փալանչո» տիկնիկային թատրոնը պատրաստեց երեխաների թրաֆիքինգի մասին պատմող մի ներկայացում, որի գլխավոր հերոսները անչափահաս քույր ու եղբայր էին:
Ըստ սյուժեի, նրանց ընտանիքը հայտնվել էր դժվարին իրավիճակում և կացությունից դուրս գալու համար պարտքերի դիմաց երեխաների խորթ մայրը նրանց գիտակցաբար հանձնում է մի կնոջ, որն էլ երեխաներին տեղափոխում է մի վայր, որտեղ նրանք հայտվում են անազատ վիճակում ու կատարում են ծանր աշխատանք:
Քանի որ հեքիաթը մնում է հեքիաթ, նրանց փրկում է իրենց հավատարիմ շունը` Չլաոն, Արջի և Ոզնու օգնությամբ:

Որպես ուսուցանող օրինակ կենդանիները դիմում են ոստիկանության օգնությանը:
Բեմադրության և սցենարի հեղինակը տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանն է:
Հուլիսի երկրորդ կեսին, այս բեմադրությունը դիտեց Հայսատանի տարբեր ճամբարներում հանգստացող 1840 երեխա:
«Փալանչոն» եղավ Հանքավանի «Լուսաբաց», «Հեքիաթների կիրճ», «Արագած», «Հասմիկ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում:
Ներկայացումների ընթացքում երեխաներին բաժանվեց 11 տարեկան Հայկի մասին պամող «Մեր բակի օդապարուկը» պատկերազարդ գիրքը:




 

 

 

 

Լուսինե Ավետիսյան

loading...

Կարդացեք նաև

«Նրանց ժպտացող աչքերը փոխհատուցում են ամեն հոգնություն»

Ինչու են կրծում եղունգները

admin

«Մեր բակը»

admin