Ամսագիր.am
Image default
Խոհանոց

Աղցան «Երևանյան»

Վարունգը, սոխը կլպել, բուլղարական պղպեղը պտղակոթի կողմից մաքրել: Բանջարեղենը կտրել կլոր շերտերով:

Համեմը, ռեհանը, մաղադանոսը մանր կտրել:

Բանջարեղենը աղցանամանի մեջ դասավորել շարունակական շարքով այնպես, որ հերթով դրվեն լոլիկը, վարունգը, բուլղարական պղպեղը:

Աղցանին լցնել աղ, աղացած սև պղպեղ, վերջում` սոխը, աղցանին ավելացնել քացախ և կանաչի:

Պարունակություն : 100 գ. լոլիկի համար վերցնել 75 գ. վարունգ, 25 գ. բուլղարական պղպեղ, 25 գ սոխ, 5 գ. պղպեղ, քացախ, կանաչ համեմ, ռեհան, մաղադանոս` ըստ ճաշակի:

loading...

Կարդացեք նաև

Նարինջով Տորթ

Շոկոլադապատ ելակ

Աղացած մսով և կարտոֆիլով ուտեստ