Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ինչուներ և պատասխաններ

Ինչո՞ւ պարուհիները գլխապտույտ չունեն

Բալետի պարուհիներին ուսումնասիրող բժիշկները հաստատում են, որ նրանց օգնում է մարզական հատուկ մեթոդը:

Այդ մեթոդի էությունն այն է, որ յուրաքանչյուր շարժման  ժամանակ տեսադաշտում են պահում մի անշարժ կետ: Սրա մեջ է այն գաղտնիքը, որ պարուհիները կարող են «Կարապի լիճ» բալետի մեկ ֆրագմենտում կատարել  24 վայրկյանում  34 պտույտ:

Ինչո՞ւ են լվացվում կատուները

Կատվի ամենօրյա հարդարանքը բացատրվում է ոչ միայն նրա մաքրասիրությամբ: Հարդարանքի նպատակներից մեկն էլ մորթուց որոշակի քանակությամբ վիտամին լիզելն է, որն անհրաժեշտ է նրան հոգեկան հավասարակշռությունը պահելու համար:

Այլապես նա կլինի նյարդային և կարող է սատկել:

Ինչո՞ւ հիվանդին ծաղիկ չի կարելի տանել

Վիրահատությունից հետո հիվանդասենյակ ծաղիկ տանել չի կարելի, քանի որ դրանք նպաստում են վարակի տարածմանը:

Մայամիի համալսարանի բժշկական դպրոցում կատարված փորձերը ցույց են տալիս, որ ջրով լի ծաղկամանում, որտեղ կան ծաղիկներ, մեկ ժամ հետո արդեն նկատվում է մարդու համար վտանգավոր մանրեների մեծ կուտակում:

Երեք օր հետո այդ մանրեների մի մասը սովորական հակաբիոտիկների նկատմամբ դառնում է անընդունակ:

loading...

Կարդացեք նաև

Սննդամթերքներ որոնք պետք չի գնել

admin

Մերկ գողը ձերբակալվել է

Փաստեր, որ ցնցեցին աշխարհը 2011 թվականին

admin