Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Գրադարաններում անչափահասները պոռնո են նայում

Գրադարանը մի վայր է , ուր ընթերցասերը կարող է ժամանակ տրամադրել իր սիրելի, իրեն անհասանելի գրքի ընթերցանությանը: Սակայն պարզվում է,  ինչպես գիրքն է կորցնում իր դերը , գրադարանները նույնպես դառնում են հաստատություններ, որը նման չեն դրանց հիմնական առաքելությանը:

Փորձագետները հավաստում են,  որ ամերիկյան անչափահասները կարիք չունեն այլևս թաքցնել մեծահասակների համար նախատեսված ամսագրերը կամ համակարգչային հիշողությունից ջնջել իրենց այցելած կայքերը, քանի որ նրանք կարող են պոռնո դիտել Նյու Յորքի ցանկացած գրադարանում:

Կենտրոնական Բրուկլինյան գրադարանի աշխատակցի խոսքերով հաճախ կարելի է տեսնել թե ինչպես են 13-14 տարեկան երեխաները մի մոնիտորի շուրջ հավաքված ծիծաղում: Նրա կարծիքով այժմ գրադարանները շատ են փոխվել և երեխաների  հետաքրքրությունների շրջանակում գիրքը ամենափոքր տեղն է զբաղեցնում: Չնայած, ըստ նրա, երեխաները միայն գրադարաններում չէ, որ հնարավորություն ունեն պոռնո նայելու, չէ որ պոռնո առաջարկվում է բազամաթիվ կայքերում:

Առաջին հերթին պետք է ծնողները չափազանց ուշադիր լինեն, քանի որ ինտերնետը հասանելի է  ամենուր և սահմանափակել այն դժվար է:

loading...

Կարդացեք նաև

Ծնողները երեխայի գլխացավի պատճառն են

Ինտերնետը և ամուսնական կյանքը

Սուսի Միսակյան

Շնորհավոր տոնդ, ԵՐԿՐԱՊԱՀ

admin