Ամսագիր.am
Image default
Հասարակություն

«Նպաստենք քիմիայի զարգացմանը Հայաստանում»

Առաջին անգամ ողջ հայկական ինտերնետ պատմության ընթացքում ստեղծվեց ամբողջությամբ քիմիային վերաբերող  նախագիծ `«Քիմիական Բլոգ», որի նպատակն է  ետ բերելու Հայաստանում քիմիայի երբեմնի փառքն ու համբավը և ինչու ոչ՝ քիմիական արդյունաբերությունը,  ինչպես  նաև  երիտասարդ սերնդի մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի քիմիան:

Բլոգը նպատակ ունի ստեղծել քիմիական գիտական հոդվածների յուրատեսակ առցանց շտեմարան և  հայկական քիմիական ինտերնետ միություն:

Բլոգի և մտահաղացման հեղինակը՝ ԵՊՀ-ի Էկոլոգիական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Արամ Հակոբյանն է (Արխանգելո):

Այն  ստեղծվել է ԵՊՀ էկոլոգիական քիմիայի ամբիոնի և մասնավորաբար ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Գևորգ Պետրոսի Փիրումյանի օժանդակությամբ:

Նաև առաջին անգամ հայկական համացանցում «Հայկական Քիմիական Բլոգ» նախագծի շրջանակներում ստեղծվել է առցանց (օնլայն) Հայկական Քիմիական Հանրագիտարան՝ հանրահայտ wikipedia ինտերնետհանրագիտարանի ծրագրով:

«Օգնող -հովանավորող ցավոք դեռ չկա, բայց շատ կուզեմ լինի, որ հնարավոր լինի բոլոր մտահաղացումները կյանքի կոչել: Սա մեծ նախագիծ  է , որը փորձ է արվում լիովին իրականացնել»,-նշում է  Արամ Հակոբյանը և  քանի որ հանրագիտարան գրելը բավական մեծ և աշխատատար գործ է, դիմելով  Հայաստանում և հայկական ինտերնետում քիմիայի զարգացմամբ մտահոգվող մարդկան, կոչ է անում  գրանցվել հանրագիտարանում և  ժամանակ առ ժամանակ տեղադրել տեղեկություններ և նյութեր հանրագիտարանում:

Բլոգում կարող են գրանցվել քիմիկոսներ և քիմիային մոտ մասնագետներ: Գրանցվելով նրանց հնարավորություն է ընձեռնվում հրապարակել իրենց լույս տեսած հոդվածները նաև ինտերնետում:

Նաև  սա մի  հրաշալի հնարավորություն է մասնագետների համար մեկ էջում ծանոթանալ քիմիայի համաշխարհային նորություններին` հեղինակավոր քիմիական պարբերականների լրահոսով:

loading...

Կարդացեք նաև

Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում

admin

«Փորձեք մարսել այս թվերը». Էջմիածնի քաղաքապետն ապշած է քաղաքում կատարված չարաշահումներից

admin

Թյուր կարծիքներ և փաստեր անվանափոխության մասին

Սուսի Միսակյան