Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Հետաքրքիր փաստեր

Եգիպտական թագուհիներից ամենահայտնի Կլեոպատրան օգտագործել է վառ կարմիր գույն ունեցող փոշիացված բզեզներից խարնուրդ, որպեսզի շրթունքներին տար գայթակղող կարմիր երանգ:

Աշխարհում ամենամեծ զգեստը կարվել է Եկատերինա Երկրորդի համար:Զգեստի քղանցքի երկարությունը 70 մետր է, լայնությունը 7 մետր, սպասարկելեն 50 մանկլավիկներ

Գերմանիայի Պանիկհայմ քաղաքի մի բնակչուհի ունեցել է 42 տղա և 11 աղջիկ:

Նոր Գվինեայում ապրում են հսկայական թիթեռներ: Նրանց թևերի բացվածքը հասնում է 25 սանտիմետրի: Բնիկները բարձր են գնահատում նրանց միսը:


Շների ամենափոքր ցեղը մեքսիկական Չիխուախուսան է: Չափահաս էգն ունի մոտ 400 գրամ քաշ, իսկ հասակը չի անցնում իրար վրա դրված 3 լուցկու տուփից:


Լոնդոնյան աճուրդներից մեկում վաճառվել է աշխարհի ամենամեծ ձուն, որը ածել էր 3 մետր բարձրություն ունեցող մի թռչուն: Ձուն վաճառվել է 2400 դոլարով:

Ձին առանց ուտելու կարող է ապրել 25, իսկ առանց ջրի 17 օր: Իսկ եթե կերակրեն ու ջուր չտան, կապրի ընդամենը 5 օր:

Ձիերը կողքից ավելի լավ են տեսնում, քան դիմացից: Արածող ձին գլուխը կախ տեսնում է բոլոր ուղղություններով: Նրա տեսադաշտը կազմում է 215 աստիճան:

Մրրկահավը կարող է օվկիանոսի վրա սավառնել 6 օր շարունակ` այդ ընթացքում չկատարելով թևի ոչ մի թափահարում:

Մեղվաբույնը միակ տեղն է աշխարհում, որին կայծակ չի խփում` լինի այն մեղվափչակ, քարածերպ, թե մեղվափեթակ: Մեղվաբույնը վանում է հոսանքը:

Համաշխարհային շուկայում մեղրի 44 տոկոսը մատակարարում է Մեքսիկան, որը հանդիսանում է այդ ապրանքի խոշորագույն արտահանող: Մեկ տարում Մեքսիկան արտահանում է 50 միլիոն կգ մեղր:

loading...

Կարդացեք նաև

Փաստեր, որ ցնցեցին աշխարհը 2011 թվականին

admin

Օրվա Աստղագուշակը

admin

Թափանցիկ էկրանով նոթբուք Sumsung-ից

admin