Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Քոլլի Բերրիի ծննդյան օրն է

1966 թվականի օգոստոսի14-ին է ծնվել ամերիկացի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քոլլի Բերրին:

Նրա հայրը սևամորթ բուժաշխատող Ջերոմ Բերրին և մայրը սպիտակամորթ բուժքույր Ջիմուտ Բերրին ամուսնալուծվել են, երբ Քոլլին դեռ չորս տարեկան էր: Նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը:

Նա առաջին անգամ իր վրա ուշադրություն հրավիրեց 17 տարեկանում, երբ մասնակցեց գեղեցկության  մրցույթի և դարձավ Միսս Օհայո, իսկ հետո Միսս Ամերիկա:

Դրանցի հետո Քոլլին դարձավ մոդել: Երկար ժամանակ աշխատել է հայտնի «Revlon »կոսմետիկայի ընկերությունում, մինչև 1989 թվականին առաջարկ է ստանում նկարահանվել «Կնդանի տիկնիկներ» հեռուստասերիալում:

Երկու տարի անց նա նկարահանվում է  մեծ կինոյում, որը նրան մեծ հաջողություններ է բերում:

Մի տարի անց Քոլլի Բերրին նկարահանվում է հայտնի Էդդի Մերֆիի հետ «Բումերանգ» ֆիլմում:

1994 թվականին նրան մեծ ճանաչում է բերում սեքսուալ քարտուղարուհու կերպարը «Ֆլինսթոունները» ֆիլմում:

Դրանից հետո իր աշխատանքները կինոյում աճեց: 1999 թվականին մարմնավորում է Դորոտի Դենդրիջի կերպարը  «Ծանոթացեք Դորոտի Դենդրիջի հետ» հեռուստաֆիլմում:

Այդ դերի համար Բերրին ստանում է դերասանի համար ամենանշանակալի մրցանակներից մեկը` «Ոսկե Գլոբուս»:

2000 թվականին նրա մուտանտ աղջկա կերպարը «Իքս մարդիկ» ֆիլմում նրան ևս մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում:

2002 թվականին դերասանուհին արժանանում է «Օսկարի» գլխավոր կանացի դերի համար «Հրեշների պարահանդես» ֆիմում:

1998 թվականին «People» ամսագրի հարցումների միջոցով պարզ դարձավ, որ Քոլլի Բերրին աշխարհի ամենգեղեցիկ 50 մարդկանցից մեկն է:

2008 թվականի մարտի 16-ին Քոլլին աղջիկ ունեցավ:

Նրա վերջին աշխատանքներն են կինոյում «Հին նոր տարի», «Հրեշների պարահանդես», «Կին-կատու», «Գաղտնաբառը «Թուր-ձուկ»»:

 

loading...

Կարդացեք նաև

Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

admin

Այսօր Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է

admin

Այսօր Կիմ Երիցյանի ծննդյան օրն է

admin