Ամսագիր.am
Image default
Մանկական

Կենդանիները երեխաներին պաշտպանում են ալերգիայից

Եթե կյանքի առաջին տարում երեխան շփման մեջ լինի տնային կենդանու հետ, ապա հետագայում 50%-ով կնվազի նրա ալերգիա ունենալու հավանականությունը:

Դետրոյնում Հենրի Ֆորդի հիվանդանոցի հետազոտողները հետևել են 556 երեխայի առողջությանը ծնված օրից մինչև 18 տարեկան հասակը:

Նրանք պարզել են, որ այն տղաները, որոնք  ունեին շուն և այն  անչափահասները, որոնք ունեին կատու իրենց կյանքի առաջին տարում, հետագայում հազվադեպ են ունենում ալերգիա կենդանիներից:

Այս հետազոտության ղեկավար Գանեշա Վիգենկան եզրակացնում է. «Հատկանշական է, որ եթե երեխան ավելի ուշ սկսեր շփվել կենդանու հետ, դա այլ ազդեցություն կունենար նրա օրգանիզմի վրա: Սակայն համենայնդեպս,  ապահովության համար ցանկալի է խուսափել տանը կենդանի պահելուց: Դա կարող է թողնել շատ բացասական հետևանքներ:

Այս հարցին ավելի միանշանակ պատասխան տալու համար, կարիք կա լրացուցիչ հետազոտությունների»:

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Մի ստիպեք երեխային ուտել մինչև վերջ

Սուսի Միսակյան

Թագուհին երեխաների համար գիրք է գրել

Սուսի Միսակյան

«Նրանց ժպտացող աչքերը փոխհատուցում են ամեն հոգնություն»