Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Գայթակղված և լքված»

Եթե հոգնել եք էժանագին սերիալներից և ժամանակակից միանման ֆիլմերից, ապա առաջարկում եմ ծանոթանալ իտալական նեոռեալիստական ժամանակաշրջանի մի ֆիլմի, որը որպես դասական ստեղծագործություն կարելի է դիտել այսօր` ֆիլմի ծնունդից մոտ 50 անց:

Խոսքը « Գայթակղված և լքված» ֆիլմի մասին է (1964թ. ռեժ.Պետրո Ջերմին. տևողությունը 119րոպե):

Ֆիլմը պատմում է «սիրել և լքել» կարգախոսով առջնորդվող երիտասարդի մասին (մարմնավորել է Ալդո Պոզիլին),  ով նշանվում է նշանավոր ընտանիքից մի աղջկա հետ,  իսկ նրա անչափահաս քրոջը գայթակղելով հղիացնում է: Աղջիկը,  որին մարմնավորում է Ստեֆանիա Սանդրելին,  որոշում  է ազատվել երեխայից,  սակայն նրա ծնողները իմանալով այդ մասին , ստիպում են երիտասարդին ամուսնանալ մյուս քրոջ` Մաթիլդայի հետ:

Երկուսն էլ դեմ են: Դատարանի միջնորդությունից ու էլի շատ զավեշտալի դեպքերից հետո նրանք ամուսնանում են:

Չնայած վերնագրիը և նեոռեալիստական ժամանակաշրջանը տրամադրում են տրագետիկ ֆիլմի, սակայն սա մի պարզ կատակերգություն է:

Ֆիլմի ասելիքը պարզ է . «Հարգեք կնոջը», սա իմ կարծիքով,  իսկ ի՞նչ են կարծում «դոնժուանները» այս ֆիլմի մասին:

Մենք ձեզ պարբերաբար կառաջարկենք ֆիլմեր, որոնք կօգնեն հասկանալ թե ինչ է իսկական, դասական կինոն:

loading...

Կարդացեք նաև

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգները Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

admin

Բոնդի նոր ընկերուհին ընտրված չէ

admin

Հարավային Կորեայում կայացած փառատոնում հայաստանյան համույթներն արժանացել են բարձր գնահատականի

admin