Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Ի՞նչ են առաջարկում շրջանավարտներին

Այս տարի Հայաստանի մի շարք պետական և ոչ պետական բուհերում մասնագիտություն ու որակավորում ստացած , դիլոմները ձեռքներին կյանք մտան հազարավոր շրջանավարտներ`իրավաբաններ, գյուղատնտեսներ, լեզվաբաններ, ճարտարապետներ և այլ մասնագիտությամբ հմտացած երիտասարդներ, ովքեր այսօր մի խնդիր ունեն. «Որտե՞ղ աշխատել»:
Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի օտար լեզուների բաժնի շրջանավարտներից մեկը ողջ ամառ փորձել է մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել, սակայն ապարդյուն:
Դիմել է մի շարք աշխատանքի տեղավորման գործակալությունների, որոնք ևս աղջկան առաջարկել են այլ գրասենյակային աշխատանք` քարտուղարուհու կամ հեռախոսավարուհու:

Երբ վճարելով միջնորդ կազմակերպության երիտասարդը գնացել է առաջարկվող գրասենյակային աշխատանքը ստանալու (100.000 աշխատավարձով), պարզվել է, որ իրականում ամնենևին էլ խոստացված ստաբիլ աշխատավարձը գոյություն չունի: Այստեղ նրան ներկայացրել են ցանցային մարկետինգ ու հորդորել գումար ներդնել այդ գործի մեջ հետագայում մեծ գումարներ ստանալու համար`առանց ջանք թափելու:

Գրասենյակային աշխատանքից հրաժարվելով նա աշխատանք է փնտրել խանութներում ու սուպերմարկետներում, ինչ նույնպես պարզվել է պատկերացրածի չափ դյուրին չէ, քանի որ ուսանողության մի մեծ զանգված`քաղաքից և շրջաններից, ամառային արձակուրդների սկսվելուն պես տեղավորվում են աշխատանքի խանութներում:
Այս աղջկա պատմությունը մեզ ստիպեց պարզել թե իրականում ինչ են առաջարկում աշխատանքի տեղավորման գործակալությունները շրջանավարտներին:
Զրուցելով մոտ տաս միջնորդ կազմակերպության ներկայացուցչների հետ, ներկայանալով մեկ բանասեր, մեկ հոգեբան, մեկ հայագետ, ստացա նույն տիպի աշխատանքի առաջարկ ինչ մեզ ծանոթ ուսանողուհին, ով այժմ աշխատանք է փնտրում Հայաստանից դուրս:
Գրեթե բոլոր բուհերում առկա ուսուցման ընդունելությունն ավարտված է:
Մյուս տարի ևս կլինեն երիտասարդներ, ովքեր հուսահատ աշխատանք կփնտրեն լրիվ ուրիշ բնագավառում:
Մասնագիտություն ընտրելիս կարևոր է ուշադրության արժանացնել ոչ միայն ձեր նախասիրությունները, այլև այն, թե ինչպիսի պահանջարկ ունի այդ մասնագիտությունը Հայաստանում, որպեսզի հետագայում օտար երկրում աշխատանք փնտրելու կարիք չլինի:

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Վեճեր: Ի՞նչպես վիճել

Սուսի Միսակյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Թաց սպունգերով մրցելը վտանգավոր է

Սուսի Միսակյան