Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Անջելինա Ջոլիիի և Բրեթ Փիթթի սիրո մասին գիրք է գրվել

Այն մասին թե ինչպես ծնվեց սերը երկու ամենահայտնի հոլոիվուդյան աստղերի` Անջելինա Ջոլիիի և Բրեթ Փիթթի միջև, գրվել է մի ամբողջ գիրք:

Պարզվում է գլխավոր կանացի դերը «Միսիս և Միսթր Սմիթներ» ֆիլմում պետք է խաղար Նիկոլ Քիդմանը:

Սակայն  հարկ եղավ փոխել այդ պայմանավորվածությունը, քանի որ Քիդմանի և Փիթթի միջև չկար համապատասխան կիրք:

Եվ ահա ճակատագիրը Անջելինա Ջոլիին բերեց ֆիլմի նկարահանման հրապարակ, որտեղ նրան տեսավ և սիրահարվեց Բրեթ Փիթթը:

Գիրքը հաստատում է, որ Բրեթը երկար ժամանակ խուսափում  էր Ջենիֆեր Էնիստոնից և գաղտնի հանդիպումներ էր փնտրում Ջոլիի հետ:

Նա Էնիստոնին ստում էր ասելով թե իր և Անջելինայի միջև ոչինչ չկա, սակայն 2005 թվականի Սուրբ Ծննդյան գիշերը, նա խոստովանում է, որ սիրահարված է Ջոլիին:

Այդ օրից խզվել են նրանց հարաբերություները և Բրեթը ապրել է «Միսիս ևՄիսթր Սմիթներ» ֆիլմի պրոդյուսեր Արնոլդ Միլչենի տանը, մինչև  ֆիլմի նկարահանումների ավարտը:

Զույգի ռոմանտիկ սիրո պատմության շատ ու շատ հետաքրքիր դրվագներ ևս տեղ են գտել գրքում:

 

 

loading...

Կարդացեք նաև

«Օսկար-2016».«Լավագույն ֆիլմ» -ի թեկնածուները

admin

Նարեկ Կազազյանը <<Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ -2012>> մրցույթում գրավել է երրորդ տեղը

admin

Վերջին անգամ Շահումյանում

admin