Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Սիգարն իր Էությամբ փիլիսոփայություն է


Սիգարն
առաջին անգամ բացահայտել է Քրիստափոր Կոլումբոսն իր արշավախմբի հետ հենց այն ժամանակ, երբ եվրոպացիները բացահայտեցին Ամերիկան (1492թ.): Այդ տարեթվից ի վեր սիգարի պատմությունը մշուշված է եղել ամենատարբեր առասպելներով ու առեղծվածներով՝ մինչև նախանցած դարի սկզբները, երբ այն դարձավ պաշտամունքի և բարձրորակ ապրելակերպի խորհրդանիշ: Ամենաառաջին սիգարը փաթաթել են 1717-ին Իսպանիայում. այն փաթաթում Էին կուբայական ծխախոտատերևից: 18-րդ դարի վերջին սիգար սկսեցին արտադրել արդեն Ֆըանսիայում և Գերմանիայում: Այնպես ստացվեց, որ Կուբան դարձավ առաջին պետությունը, որը սիգարի արդյունաբերությունը հասցրեց պետական աոադրության մակարդակի՝ որպես մեծ առավելություն օգտագործելով իդեալականին մոտ բարենպաստ բնակլիմայական պայմանները: Սակայն հարկ Է նշել, որ մեր օրերում Դոմինիկյան հանրապետությունում արտադըրվող սիգարները ոչ միայն չեն զիջում, այլև որոշ ապրանքատեսակների շարքում նույնիսկ գերազանցում են կուբայական սիգարներին:

Իր կառուցվածքով սիգարը բաղկացած է 3 մասից՝ միջուկ, կապող ծխախոտատերև և ծածկութատերև:

Հաճախ սիգարի որակը մենք գնահատում ենք ծածկութատերևով, որը, ի դեպ, կարող է և խաբուսիկ լինել: Բացառապես ձեռքով պատրաստված բարձրորակ սիգարների ծածկութատերևը հավասարաչափ և միագույն Է սիգարի ողջ մակերեսով: Կապող ծխախոտատերևը սիգարի միջին շերտն է, որն իր մեջ կապակցում Է միջուկը:

Միջուկը կարող է լինել կտրատված–մասնատված կամ ամբողջական: Գրեթե բոլոր բարձրորակ սիգարների միջուկներն ամբողջական տերևից են:

Ինչո՞ւ սիգար

, իսկ այն ծխելը դասվում Է ծիսակատարությունների և արարողակարգային միջոցառումների շարքին: Պատմականորեն սիգարը մշտապես ուղեկցել Է աշխարհի հայտնի դեմքերին՝ քաղաքական և պետական գործիչներին, բիզնեսի և մշակույթի վառ ներկայացուցիչներին, անզուգական և տաղանդավոր մարդկանց:

Որպես կանոն, սիգարը եղել է և կա հասարակության բարձր խավի ներկայացուցիչների «թուլություններից» մեկը, սակայն այն նաև բնորոշ Է սովորական, համեսւո բնավորության տեր մարդկանց, որոնք իսկապես բարձր են գնահատում սիգար երևույթը: Բավական մեծ և զգալի Է տարբերությունը սիգարի և սիգարետի միջև: Նախ՝ սիգարի գլխավոր առավելությունը սիգարետի նկատմամբ նրա մաքրությունն Է. այն առանձնանում է բնական և բուսական հատկանիշներով: Սիգարի բանաձևը հետևյալն Է՝ սիգար=100% ծխախոտատերև (100% Tobacco)՝ առանց այլևայլության: Նրանում իսպառ բացակայում են ավելցուկներ կամ օտար բաղադրիչներ:

Հատկանշական Է մեկ այլ, ոչ պակաս կարևոր հանգամանք, որը սկզբունքորեն տարբերում է սիգարը սիգարետից: Դա ներս քաշելու գործոնն է: Եթե ավանդաբար ընդունված է սիգարետի ծուխը ներս քաշել, և այդ դեպքում թոքերի հետ անմիջական շփումն անխուսափելի է, ապա սիգարի դեպքում պատկերը բոլորովին այլ Է:

Սիգարը շատ ավելի վեհ է՝ գաղափարային և պատրաստմանը հատկացված եռանդի ու ժամանակի առումներով: Լավ սիգարը, որպես կանոն, ձեռքի աշխատանք Է, և մեծ հմտություն ու վարպետություն է պահանջում պատրաստման ողջ ընթացքում: Սիգարը տարբերվում է նաև ծխելու արարողակարգով: Հիշե՛ք, սիգարի ծուխը երբեք ներս չեն քաշում: Այն պարզապես «փստացնում են»՝ մի քանի վայրկյան վայելելով նրա բուրմունքն ու համը: Իսկ հիմնական հաճույքը քաղում են (ի տարբերություն սիգարետի) ամբողջական ընթացքից ու արարողակարգից:

Մինչև ծխելը

Մինչ սիգար ծխելն անհրաժեշտ է տեղեկանալ սիգարի արտադրման երկրի, գույնի և պնդության աստիճանի մասին, այլ կերպ ասած՝ ընտրել ձեզ վայել և հոգեհարազատ սիգար: Սովորաբար սկսնակներին ես խորհուրդ եմ տալիս սկսել դոմինիկյան սիգարներից: Դրանք համի և պնդության առումով իդեալական են համարվում այն մարդկանց համար, ովքեր նոր են պատրաստվում համտեսել այդ հեաքրքիր ու գեղեցիկ բույրերի և համերի փունջը: Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, թե ով, ավելի ճիշտ ինչ մակարդակի սիգարի մասնագետ Է ուղեկցում ձեզ սիգարի զարմանահրաշ աշխարհ:

Ինչպես սկսել

Եթե դուք արդեն ձեռք եք բերել սիգար և պատրաստ եք սկսել արարողակարգը, ապա մի՛ շտապեք այրել և շուտափույթ ծխել այն: Նախ՝ վերցրեք ձեր ձեռքը: Մանրամասն ուսումնասիրեք այն: Կարող եք հոտոտել այն տարբեր անկյուններից: Ուշադիր զննեք նրա կազմվածքը: Մի պահ պատկերացրեք, թե ինչ դիրքով եք ծխելու, ինչպես եք այն պահելու և ինչպես եք դիրքավորվելու այն ծխելու ընթացքում: Այդ ամենը անվանվում է ծանոթություն սիգարի հետ և մեծ նշանակություն է տրվում դրան: Ի դեպ, այս նախաարարողակարգն անփոփոխ է թե՛ սկսնակների, թե՛ փորձաշատ երկրպագուների շրջանում: Ծանոթության ընթացքում տրամադրվեք մոտակա 1-1,5 ժամը հատկացնել միմիայն սիգարին, քանի որ այն շատ խանդոտ է և տանել չի կարողանում, երբ ծխելու ընթացքում զբաղվում են այլ՝ իրենից ուշադրությունը շեղող գործերով:

Ընդհանրապես սիգարի արարողակարգի վայելքներից է հոգեկան տրամադրվածությունը, նաև այն համոզմունքը, որ մոտակա 1-2 ժամը դուք ոչ մի տեղ չեք շտապում, ազատ եք ամեն տեսակ խնդիրներից և առօրյա հոգսերից: Ուզում եմ նաև նշել, որ արարողակարգն ու մտավոր տրամադրվածությունն են, որ հանգստություն ու վայելք են պարգևում, և ոչ թե սիգարի ծուխն ու, առավել ևս, այն ներս քաշելը: Համոզվեք նաև, որ մինչ սիգար ծխելու արարողակարգը սկսելն ունեք այն բոլոր աքսեսուարներն ու անհրաժեշտ պարագաները, որոնք լիարժեք են դարձնում ողջ ծիսակատարությունը: Այդպիսիք են համարվում կտրիչը, լուցկին կամ կրակայրիչը, մոխրամանը և այլն: Այս բոլոր խորհուրդներին հետևելուց հետո, կարելի է ասել, տրամաբանորեն պատրաստ եք սիգարը վայելելու:

 

 

loading...

Կարդացեք նաև

Ամուսնություն ուրվականի հետ

admin

Մալբորոյի գաղտնիքը

admin

Անհաջողակ վարորդը: (ֆոտո)

admin