Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Մադոննան մասնակցում է Smirnoff-ի գովազդային նախագծին

Մադոննան պայմանագիր է ստորագրել Smirnoff ընկերության հետ, համաձայնվելով մասնակցել  գովազդային նախագծին, որը նվիրված է գիշերային զվարճանքին: Այս մասին հայտնում է Diageo կայքում, որը պատկանում է Smirnoff  բրենդին:

Smirnoff Nightlife Exchange  ծրագրի շրջանակներում 50 երկրից  երիտասարդներ կպատմեն միմյանց ամենահետաքրքիր գիշերային զվարճությունների մասին:

Իրենց քաղաքի գիշերային կյանքի մասին պատմող վիդեոները մասնակիցները պետք է տեղադրեն Facebook-ում:

Լավագույն տեսանյութը կընտրվի քվեարկության շնորհիվ:

Ծրագրին կմասնակցեն 10 միլիոն 21 տարեկան և ավելի տարիք ունեցող  երիտասարդներ:

Նոյեմբերի 12-ին բոլոր երկրների մասանկիցները կգնան «Smirnoff» երեկույթին:

Գիշերային երեկույթի  կիզակետում կլինեն պարերը, որը կդատի Մադոննան:

Մադոնան կընտրի տեսանյութերից ամենահետաքրքիր պարեր ներկայացնող մասնակցին, իսկ ֆինալիստները կմրցեն Մադոննայի ներկայությամբ:

Հաղթողը հնարավորություն կունենա Մադոննային գնալ  նրա հաջորդ հյուրախաղերին:

Այս ամենի վրա Smirnoff-ի գովազդային բաժնից կտրամադրվի 10 միլիոն դոլար:

Smirnoff-ի և Մադոննայի հետ այս նախագծին կմասնակցի նաև համերգներ կազմակերպող Live Nation ընկերությունը:

Smirnoff  ծրագիրը սկիզբ առավ անցյալ տարի:

Այն ժամանակ մասնակցում էին ընդհամեը 14 երկրի ներկայացուցիչներ:

Ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը մասնակից երկրների ցանկում չկան:

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Անի Պետրոսյանը գեղեցիկ Ձյունանուշ է

admin

Հայտնի են 90-ականների լավագույն երգերը

admin

«Երգելը միակ բանն է, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում»։ Աղասի Մնացականյան

admin