Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Բերմուդյան եռանկյունու սարսափելի առեղծվածը

Բերմուդյան եռանկյունու  առեղծվածը ստիպում է հավատալ երկրագնդի վրա բազմաթիվ և բազմաբնույթ ուժերի առկայությանը : Արդյոք առեղծվածայնության այս վարկածը իրոք հավաստի է , թե այս ամենը ունի գիտական հիմնավորումը: Այսօր Բերմուդյան եռանկյունին համարվում է աշխարհի ամենահետազոտված աշխարհագրական հատվածը, և գրեթե լիովին բացահայտված են նրա աշխարհագրական առանձնահատկությունները, սակայն նույնիսկ ֆանտազիայից զուրկ, ամենաիրատես մարդը այս ամենում չի բացառում երևույթի միստիկ կողմը: Բերմուդյան եռանկյունու ուսումնասիրությունների պատմությունը բավականին հարուստ է. հրատարակվել և բազմաթիվ անգամներ վերահրատարակվել են Բերմուդյան եռանկյունու բացահայտումների մասին պատմող գրքեր, հոդվածներ, նկարահանվել են ֆիլմեր:
Եկեք հակիրճ անդրադարձ կատարենք Բերմուդյան եռանկյունու աշխարհագրական առանձնահարկություններին:

Բերմուդյան եռանկյունու կազմի մեջ են մտնում Բերմուդյան կղզիները, Պուերտո Րիկոյի եվ Ֆլորիդայի արևմտյան մասը: Բերմուդյան եռանկյունի անվանումը սիմվոլիկ է , իրականում աշխարհագրական այդ տարածքը  բնավ էլ եռանկյունաձեվ չէ: Որոշ դիտարկումների համաձայն նրա տարածքի մեջ ներառվում են նաև Կարիբյան ծովի, մեքսիկական ծոցի եվ Ատլանտիկ օվկիանոսի արեվելյան մասը`  մինչև Ազովի կղզիներ: Բերմուդյան եռանկյունու առեղծվածը կայանում է նրա ջրային եվ օդային մակերեվույթի առանձնահատկություններ մեջ:
Համապատասխան բազմաթիվ հետազոտությունների շատ ուսումնասիրողներ հանգել են այն եզրակացության, որ Բերմուդյան եռանկյունու ջրային աշխարհագրությունը երբևէ հետազոտված ամենադժվարին , ամենավտանգավոր եվ յուրօրինակն է: Ջրի հատակում առկա են մի քանի բարձր սարեր, կա շատ անկանոն ջրային հոսք, աբիսալ հարթություններ, խորը ջրանցքներ, թեք և միջին հարթություններ: Ատլանտյան օվկիանոսի այս տարածքը համարվում է ամենախորը եվ ամենավտանգավորը. ջրի հատակին առկա են նաև հոսող նստվածքային գոտիներ, որոնք տեղ տեղ հասնում եմ մինչև 2 կմ. Ջրի ջերմաստիճանը Բերմուդյան եռանկյունու տրոպիկական մասում տատանվում է 22-35 աստիճան. Սակայն Բերմուդյան եռանկյունու առեղծվածի հիմնական հանգույցը կայանում է Գոլֆսթրիմի ջրային հոսանքները եվ ջրային ցերկուլյացիաները: Նման ցերկուլյացին շարժ առկա է նաև մտնոլորտային հատվածում: Հաստատված է ,  որ այստեղ 5-6 օրը մեկ փոթորիկներ են տեղի ունենում , քանի որ Բերմուդյան եռանկյունին գտնվում է տրոպիկական ցլիկլոնների ազդեցության տակ: Այս հատվածում հաճախակի են նաեվ հզոր եվ կործանարար ,զ իգզագային ընթացք ունեցող տորնադոները:

 

loading...

Կարդացեք նաև

Ծխողներին սպառնում է երիկամի քաղցկեղ

Սպամը տարածված էր անգամ մինչ ինտերնետի հայտնվելը

admin

Խորհուրդներ համակարգչով աշխատողներին

Սուսի Միսակյան