Ամսագիր.am
Image default
Զարմանազան

ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ…

Աշխարհի ամենամեծ գրքերից մեկը գտնվում է Նյու Յորքի թանգարանում: Գրքի բարձրությունը 3 մետր է, հաստությունը` 1 մետր:

***
Ամենափոքր գիրքը լույս է տեսել Իտալիայում 1896 թվականին` 16 մմ երկարությամբ, 11 մմ լայնությամբ, մոտավորապես բթամատի չափ:

***
Ամենահամառոտ գիրքն ունի ընդամենը 2 էջ, և բովանդակությունն արտահայտվում է երկու բառով`«Պատերա՞զմ: Ոչ»:
Գիրքը լույս է տեսել 1965 թվականին Հարավսլավիայում:

***
Ամենաշատ էջերով գիրքը 17-րդ դարի չինական հանրագիտարանն է, որն ունի 853450 էջ:
Եվրոպական լեզուներից ամենակարճ այբուբենն ունեն իտալերենը և ֆիններենը՝ ընդամենը 21 տառ:

***

Աշխարհի ամենաերկար այբուբենը Կովկասում ապրող աբազիններինն է՝ 71 տառ:

***

Սյունիքում` Ծավ գյուղի մոտ, սոսիների հնօրյա մի պուրակ կա, որն իր տեսակի մեջ միակն է աշխարհում:
Լեռնային Ղարաբաղում` Արցախում, կա մի չինարի, որը նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառն է: Այն երկու հազար տարեկան է: Նրա ստվերի տակ հանգստացել են Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Սայաթ – Նովան, Րաֆֆին: Այս ծառի փչակը երեքսենյականոց բնակարանի չափ է:

***

Հայերեն ամենաերկարակյաց պարբերականը «Բազմավեպ»  ամսագիրն է, որը լույս է տեսնում Վենետիկում (Սուրբ Ղազար կղզում), 1843 թվականի մայիսից: Պարբերականը 164 տարեկան է:

 

loading...

Կարդացեք նաև

Սուպերգավաթի ամենազվարճալի 10 գովազդները

admin

Նոր վիդեոխաղ «The Black Eyed Peas Experience»

Սուսի Միսակյան

Ինչուներ և պատասխաններ

Սուսի Միսակյան