Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Բաց նամակ Թաթա Սիմոնյանին

Ամսագիր.am-ի էլեկտրոնային փոստը միշտ լեցուն է  քննադատական, դրվատական ու բաց նամակներով:

Մենք ամեն կերպ ջանում ենք ընդառաջել մեր ընթերցողին, հասարակության դատին հանձնելով այն  բաց նամակները, որոնք չունեն վիրավորական, ծաղրական բնույթ ու պարունակում են նաև օգտակար տեղեկություններ:

Ստորև ներկայացնում ենք  Իսրայելից Նուբար Ասլանյանի  բաց նամակը ուղղված երգիչ, վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանին:

 

 

Պարոն Թաթա

Սույն թվի մայիսի 10ին, Թել-Ավիվի «Հեյ խալ հա տարբուտ» դահլիճում, Ձեր մենահամերգի օրը, հանդերձարանում, մոսկվացի պրոդյուսեր Աննա Աբրահամյանը հանձնել էր  Ձեզ իմ ստեղծագործությունը՝ խտասալիկ, տեքստ, նոտաներ եւ նամակ: Նրան , իմ խնդրանքով, Ձեզ փոխանցելու համար հանձնել էր  «Ազատության ձայն»ի մերձավոր Արեւելքի թղթակից, Պետախ Տիկվայում բնակվող լրագրող Արտյոմ Չերնամորյանը: Հետագայում, Facebook ում, Չեռնամորյանի հարցումին Ա.Աբրահամյանը 14.06.10.ին հաստատում է, որ իրեն հանձնած նյութը (իմ ստեղծագործությունը) իսկապես հանձնվել է Ձեզ:

Երգս Ձեզ հրամցնելու պատճառը Ձեր առաջին խտասալիկն էր, որտեղ իմ կարծիքով կային բավականին հաջողված քաղաքային ֆոլկլոր՝ «գինով կուտվեր»:

Բարի. բայց՝ Պարոն երգիչ:

Համահայկական հինգերորդ խաղերի բացման պատվին կայացած համերգում, (շիլա փլավ), ելույթ ունեցաք նաեւ Դուք՝ երեք երգով:Առաջինը՝ Երեւանի մասին (Ձեր հին ծրագրից),երկրորդը մի երգ, որի նոտաները հնգագծի որ մասում էլ որ շարվեին՝ մեջը «հաշիվ չկար», (սա այն դեպքն էր, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»), այնքան որ անճաշակ էր, եւ իհարկե խոսում էր նրա (ճաշակի) հանդեպ Ձեր ունեցած պատկերացման մասին:Սա էլ դեռ ոչինչ, (չնայած գինով էլ չէր ուտվի):

Խայտառակության գագաթնակետը երրորդ երգն էր, որը առատորեն հագեցված էր  օտարազգի  երաժշտության էլեմենտներով:Ամեն ինչ կար, բացի՝  հայկականից (եթե չհաշվենք բառերը): Ի դեպ, արժե նկատել, որ վերջերս «Երկիր մեդիա» հեռուստատաալիքով ցուցադրվում էր Ձեր տեսահոլովակը, որտեղ Երեւանին նվիրված երգի մեջ «Երեւանը» բառի վերջին «ը»մասնիկը (կրկներգում) «բարեհաջող» տեղ էր գտել երաժշ տության տակտի ուժեղ մասում եւ անընդհատ շեշտվում էր… Հեղինակին ասեք, որ ինքը անգրագետ է: Ասենք, միայն ի՞նքը…

Հայտնի «Երգ երգոցում» ամեն մի երգիչ (անգամ «գիր ու գրականություն»ստացած) յուր հոգու պարտքն է համարում հայտնի երգերում ռիթմիկ, կամ նոտաների (վարընթաց, վերընթաց) փոփոխություններ կատարել, չհասկանալով, որ խախտվում է բառի շեշտադրության «իրավունքը»: Սա՝  իրենց խղճին…(վերջերս զանգահարել եմ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին եւ այս հարցերի շուրջ խոսել հետը):

Վերադառնամ.

Պարոն Թաթա՝

Ես, թաթարա-մոնղոլա-արաբա-թուրքական  երգերի աղտով հրապուրվող երգչին (չէ, չէ, հոգ մի արեք, Հայաստանում միայն Դուք չեք՝ չէ՞ որ «հարեւանի հարսը սիրուն ա»)  իմ ստեղծագործությունը չեմ տալիս: Խնդրում եմ սա ընդունել  պաշտոնապես ի գիտություն, քանզի համացանցի Ձեր վեբկայքը չի աշխատում, (երեւի վերանորոգման մեջ է),եւ չանդրադառնաք երգիս: Հակառակ դեպքում Ձեզ հետ «գործ կունենա» Միջազգային, հեղինակային իրավունքի իսրայելյան բաժանմունքի «ԱԿՈՒՄ» (ACUM) միությունը: Այս հապավումը գրված է նաեւ իմ նոտաների վրա, այսինքն՝ գրանցված է:

Նյութը կարող եք նետել…

Նուբար Ասլանյան, Հայֆա, Իսրայել: 18.08.11.

 

 

loading...

Կարդացեք նաև

Ինչպես գովազդը փոխեց կանանց սովորությունները

admin

«Օգտագործիր պահպանակ», թե՞ «Մի շնանա»

admin

Թյուր կարծիքներ և փաստեր անվանափոխության մասին

Սուսի Միսակյան