Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Անտառ, թե՞ մանրահատակ. «Չենք լռելու»-ն ահազանգում է

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է ահազանգների նոր շարք` «Բնություն, թե՞ բիզնես» ընդհանուր խորագրով:

Բազմաթիվ փորձագետներ Հայաստանի էկոլոգիական վիճակն ընդհանուր առմամբ անմխիթար են գնահատում: Չնայած համապատասխան ռազմավարության, օրենսդրության և պետական ծրագրերի, մեր երկրում բիզնեսի շահերը, որպես կանոն, գերակշռում են բնության պահպանման պես բացարձակ արժեքին:

Նախօրեին «Չենք լռելու»-ի մի խումբ անդամներ արշավի էին մեկնել դեպի Դիլիջան: Երիտասարդները նկատել են, թե ինչպես են Կիրանցի վանքի շրջակայքում գտնվող անտառից մեկը մյուսի հետևից դուրս գալիս փայտով լի բեռնատարները: Հատկանշական է, որ դրանցից որևէ մեկի վրա պետհամարանիշ չի եղել:

Երիտասարդները հասցրել են լուսանկարել դրանք և ցույց տալ դենդրոլոգի, ով հաստատել է ծառերի առողջ լինելու փաստը, ինչը տվյալ դեպքում բացառում է «սանիտարական ծառահատումներ» քողի գործածումը, ինչպես ընդունված է անել սովորաբար: Դենդրոլոգը հավելել է նաև, որ Դիլիջանի անտառներում աճող ծառերը, որպես կանոն, օգտագործվում են մանրահատակ պատրաստելու համար:

 

 

loading...

Կարդացեք նաև

ՀԱՊԿ հայաստանյան կենտրոնը ամփոփում է ընթացիկ տարին

admin

«Ռեալ»-ի իսկական երկրպագուն պետք է հենց «Բարսա»-ին երկրպագի

admin

Մահացել է Շառլ Ազնավուրը.

admin