Ամսագիր.am
Image default
Հասարակություն

«Սև PR-ով ավելի արագ կարող է տարածվել տեղեկատվությունը…». Գարիկ Ղազարյան

PR այսինքն՝ Public Relations անգլերեն եզրույթ է, որը թարգմանաբար նշանակում է Հանրային հարաբերություններ: PRերևույթի ամբողջական սահմանումը տալիս է անգլիացի Սեմ Բլեկը. «Հանրային կապերը գիտություն է, մշակույթ՝ մեթոդների, հնարների, տեխնոլոգիաների միաձուլում՝ ուղղված արտաքին միջավայրի հետ փոխհամաձայնության հասնելուն, որը հիմնվումէ ճշգրիտ եւ ամբողջական տեղեկատվության վրա»:
Թե ինչպիսի զարգացման է հասել այն Հայաստանում, ինչպես է այն ուսուցանվում ու ինչ դրսևորումներ ունի կբացահայտի PR մասնագետ, PBR  ընկերության տնօրեն Գարիկ Ղազարյանը:



-Դուք քանի՞ տարի է զբաղվում եք PR-ով:

-Ես իմ բնույթով միշտ մոտ եղել եմ PR մասնագիտությանը, սակայն PR-ը դա անսահման զարգացող մասնագիտություն է: Արդեն 3 տարի է ինչ ավելի եմ մոտեցել PR-ին ու օրեցօր ավելի եմ զարգացնում իմ գիտելիքները այդ ոլորտում:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում Ձեր կողմից ստեղծած և ղեկավարած  PBR կազմակերպությունը:

-PBR կազմակերպությունը զբաղվում է PR-ով, գովազդով, դիզայնով, մարկետինգով: Ավելի քան 100 ծառայություն է առաջարկում մեր կազմակերպությունը:  PBR կազմակերպության նպատակն է բարձրացնել սպասարկման որակը Հայաստանում:

– Ավելի շատ ինչպիսի PR են պատվիրում Ձեր հաճախորդները. սև՞ թե սպիտակ:

-Մեր հաճախորդները հիմա ավելի շատ պատվիրում են սպիտակ PR, բայց ասեմ որ սև PR-ի պահանջարկը Հայաստանում ևս մեծ է:

_ Ո՞րն է ամենաընդունված PR տարբերակը ամսագրերի, լրատվամիջոցների համար:

-PR-ը դա այն զարգացաց ոլորտներից մեկն է որ չունի սահմաններ: Իսկ կոնկրետ թիրախային խմբին այսինքն լրատվամիջոցներին ու ամսագրերին PR կարող է առաջարկվել այն դեպքում, երբ մանրամասն իմանանք իրենց նպատակի ու հեռանկարների մասին: Սև PR-ով ավելի արագ կարող է տարածվել տեղեկատվությունը, բոլորս գիտենք, որ վատ լուրը ավելի հետաքրքիր է, և ավելի շուտ է հասանելի դառնում մարդկանց: Նման դեպքերում, սեփական ռեյթինգը բարձրացնելու նպատակով շատ ամսագրեր վճարում են ուրիշ կայքի լրատվամիջացի լրագրողի կամ հնարավոր է նաև բլոգերի, որը իրականացնում է սև PR: Դա գործող ու տարածված տարբերակ է արդեն նաև Հայաստանում:

_ Ընդունվա՞ծ է արդյոք բացահայտել Սև PR – ի պատվիրատուին:

-Նայած ինչ սև PR – է իրականացվել և թե ով է պատվիարատուն:  Սև PR-ը   այնքան լայն հասկացողություն է,  որ կոնկրետ քայլերից կախված կարող է լինել բացահայտման Էֆեկտիվությունը: Սակայն որպես PR մասնագետ խորհուրդ չեմ տալիս  սև PR-ի բացահայտումը:

_ Սև PR-ը կարող է նաև վնասաբեր լինի կազմակերպության համար:

-Սև PR-ը   բացասական ինֆորմացիայի նպատակաուղղված տարածումն է, որը նպատակ ունի հարված հասցնել և վնասել բիզնեսի իմիջին, բացի վարկաբեկելուց կարող է նաև շատ բարի ծառայություններ մատուցել բիզնեսին: Սակայն սև PR-ի հիմնական նպատակն է վարկաբեկել և վնաս հասցնել տվյալ թիրախին:

_Հայաստանում կա՞ն սահմաններ դրված PR մասնագետի առջև , թե նա կարող է վարկանիշը բարձրացնող ամեն քայլ իրականացնել:

-Սպիտակ PR-ում սահմաններ չկան, բայց սև PR-ում կան հնարքներ որոնք քրեորեն պատժելի են: Այդ իսկ պատճառով  կան սահմաններ որ պետք չէ  անցնել:

_ Որտե՞ղ են մասնագիտանում PR մասնագետները, կա՞ն հատուկ դպրոցներ:

-Հայաստանում առայժմ չեմ տեսնում այնպիսի մի կառույց որը կարող է պատրաստել լավ  PR մասնագետներ, սակայն առաջին քայլերի համար կան կազմակերպություններ որոնք անցկացնում են դասընթացներ:

_ Ինչպիսի՞  PR կուզենայիք տեսնել Հայաստանում:


-Ես կուզենայի Հայաստանում տեսնել ավելի  կրեատիվ PR: Այնպիսի PR, որի մասին ամբողջ աշխարհում խոսեն: Մի գաղտնիք` հիմա PBR կազմակերպությունը նախագծում է PR հնարք, որը աշխարհին նորից կհիշեցնի Հայաստանի մասին, սակայն այս անգամ PR-ի ոլորտում:

 

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Ինտերնետի վերանալու հավանականությունը. Մասնագետների կանախատեսումները

Սուսի Միսակյան

Տեղի է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը

admin

Այսօր Հայոց Նավասարդն է

admin