Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Արմավիրի այգու վաճառքը դեկլարատիվ հայրենասիրության դրսևորում է…

Այս օրերին Արմավիր քաղաքում ակտիվ շինարակական աշխատանքներ են իրականացվում, ըստ ներկայիս հատակագծի` Արմավիրի քաղաքային այգու նախկին հատակագծի 20%-ում ընդգրկված տարածքում:  Վերոնշյալ շինարարությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հասարակության շրջանում, անգամ օգոստոսի 6-ին կազմակերպվել է բողոքի մեծ ակցիա: Եվ ինչ… շինարարությունը շարունակվում է: Մինչև շարունակելը նշեմ, թե անձամբ ինձ համար ինչով է առանձնահատուկ Արմավիր քաղաքը: Նախ Արմավիրում բնակվող, կամ նախկինում Արմավիրում բնակված, այնուհետև Երևան տեղափոխված ընկերներ ունեմ և նրանց մեջ իրոք նկատել եմ սեր առ իրենց քաղաքը, ապա իմ մեջ դրական տպավորություններ էին թողել ս/թ ապրիլի  3-ին արմավիրցիների կողմից կազմակերպված Երևան-Արմավիր հեծանվարշավը ի պաշտպանություն Արմավիրի կենդանաբանական այգում սովամահության վտանգի առջև կանգնած կենդանիների: Հատկանշական էր, և մարդկանց հոգատար վերաբերմունքը կենդանիների նկատմամբ, և խնդիրը լուծելով նաև առողջ ապրելակերպի պրոպագանդման գաղափարը:

Սակայն շինարարությունը Արմավիրցիների համար անցանկալի տարածքում դեռևս շարունակվում է, մինչդեռ ակտիվ երիտասարդությունը պայքարում է, հասկանանք թե ինչու…

Եթե քաղաքային այգի են գալիս մեքենաներ և սկսում շինարարական աշխատանքներ իրականացնել, հետևաբար «սև», կամ միգուցե իրավական տեսանկյունից «սպիտակ» գործարքն արդեն կայացել է: Եթե քաղաքապետը ունի գոնե միջին ինտելեկտ, իսկ առանց դրա նման պաշտոն չեն զբաղեցնում կամ առավել ևս նման պաշտոնում երկար չեն մնում, նշանակում է գործարքի իրավական կողմն արդեն պաշտպանված է, և այգին փրկելու հարցում քաղաքապետն արդեն լիովին «անզոր է»: Եթե ակտիվիստներն էլ դժգոհեն, միշտ լուծում կգտնվի, նախ փոքր քաղաք է, մի քանիսին ընդհանուր ընկերների շնորհիվ «տոռմուզ կանեն », մի քանիսը կհոգնեն ու կգնան տուն, իսկ մնացածի համար էլ «բերետները» կան ու կան:

Հետևաբար հարցի լուծման ընդամենը երկու ուղի է մնում…

Նախ հարցը բնապահպանական հարթության, ինչպես նաև հատագծային փոփոխության իրավական բավարար հիմնավորվածության տեսանկյունից բարձարցնել բարձր ատյաններ, ապա և վերջապես փորձել կապ հաստատել, այդ «հզոր պարոնի կամ տիկնոջ»հետ, ով այգի է գնում: Այդ «հզոր պարոնը կամ տիկինը»  բիզնեսմեն է: Իր հերթին բիզնեսմեն է համարվում այն մարդը, ով հասարակական պահաջարկի հիման վրա ձեռնարկատիրական կամ միջնորդ գործունեություն է իրականացնում: Ուշադրություն` հասարական պահանջարկի հիման վրա, հատուկ եմ ընդգծել: Եթե արմավիրցիներն իրոք սրտացավ են իրենց այգու համար, ապա այդ տարածքում կառուցված որևէ բիզնես կառույց պահանջարկ չի կարող ունենալ, իսկ հակառակ դեպքում, եթե նույն ակտիվիստը ամիսներ անց պետք է նստի այն նույն այգու տարածքում կառուցված սրճարանում, որի դեմ պայքարում էր և խոսի հասարակական պայքարի մասին, հավատացեք կշարունակվեն նման դեպքերը: Եթե Արմավիրի այգին էլ չհաջողվի փրկել, ապա գոնե նրա համար պայքարն այնպիսին պետք լինի, որ այն դառնա վերջինը և այլևս նման դեպքեր չկրկնվեն: Ամեն ձախողված պայքար էլ ավելի է արմատավորում իրավախախտների անպատժելիության զգացումը և բարդացնում հետագա պայքարողների գործը:

Եվ ի վերջո ցանկանում եմ անդրադառնալ այն դիրքորոշմանը թե, ըստ ներկայիս հատագծի այն հատվածը, որում իրականացվում է շինարարություն, այգու հաշվեկշռի մեջ չէ, հետևաբար այգի չի համարվում: Վերոնշալ դիրքորոշումը արդարացի կլիներ միայն այն պարագայում, երբ ՀՀ-ում «կանաչ գոտիների» ավելցուկ լիներ: Իսկ ներկայիս պարագայում նման դիրքորոշումն անընդունելի է, դա կարելի է համեմատել օրինակ սփյուռքահայերի հանդեպ վերաբերմունքով, այիսինքն` ըստ նման դիքորոշման կողմակիցների տրամաբանության` ստացվում է, որ եթե սփյուռքահայը չունի ՀՀ քաղաքացիություն, ուրեմն հայ չէ: Օրինակը միգուցե մի քիչ կոպիտ էր, բայց արտահայտում էր այն ողջ դեկլարատիվ հայրենասիրությունը, որով որոշ անձինք հիմնավորում են այգու վաճառքի փաստը: Հայը մնում է հայ` անկախ իր ունեցած քաղաքացիությունից, այնպես էլ այգին մնում է այգի` անկախ իր հատագծից: Իմ աջակցությունն ու օգնելու պատրաստակամությունն եմ հայտնում Արմավիրի քաղաքային այգու պահպանման համար պայքարող անձանց:

Հեղինակ` Հ.Ալոյան

 

loading...

Կարդացեք նաև

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

admin

21-րդ դարը ազգերի կոալիցիաների դարաշրջան է

admin

Կարիերայի մասին փաստեր և առասպելներ

Սուսի Միսակյան