Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ոչնչացող կենդանիներ

Կաթնասունների մեծամասնությունը, հատկապես մեծ չափսերի կենդանիները ,ինչպիսիք են փղերը, գետակինճները, ռնգեղջյուրներն ու կետերը ոչնչացման եզրին են: Ամենահավանական պատճառը տվյալ կենդանիների տեսակների մեծ չափսերն են, քանի որ մեծ չափի կենդանիները որսորդների համար մեծ գին ունեն և առանձնապես բեղուն չեն, հետևաբար նրանց քանակը անընդհատ նվազում է: Կաթնասունների համար վտանգ են ներկայացնում գյուղատնտեսության և որսի համար նախատեսված տարածքների ընդլայնումը: Վերջին երկուսի ազդեցությունը ահռելի չափ է կազմում:
Մինչև մարդ արարածի հինգ հարյուր տարի առաջ տեղի ունեցած նվաճումները կենդանատեսակների անհետացումներն ու ոչնչացումները գրեթե անհնար էին,ավելի ճիշտ մինչ այդ, միայն երկու տեսակ կարող էր անհետանալ երկու միլլիոն տարվա ընթացքում:

Իհարկե ներկայիս ցուցանիշների հետ համեմատ սա անհավատալի է թվում: Վերջին հինգ դարերի ընթացքում մոտ ութսուն կենդանատեսակ վերացել են: Տեսակների թիվը 5,570-ից նվազել է մինչև 5,487 և մնացած կաթնասուններից միայն 24-ի մոտ է թվաքանակի աճ նկատվել:

Տիգրան Մշեցյան

loading...

Կարդացեք նաև

Ֆեյսբուքյան սերիալ ձեր մասնակցությամբ

Սուսի Միսակյան

1698թ. սեպտեմբերի 5-ին Պյոտր I մտցրեց մորուքի հարկ

admin

Մրցանակակիր նկարը