Ամսագիր.am
Image default
Զարմանազան

«Մոռացել եմ… հիմա կհիշեմ….»

Ասում են, որ տարիքի հետ  մարդիկ սկսում են կորցնել հիշողությունը: Սակայն դա այնքան էլ հավաստի չէ, քանի որ կան մարդիկ, որոնք պահպանում են իրենց հիշողությունը նույնիսկ 80-նն անց տարիքում:

Մյուս կողմից կան քսան տարեկաններ, որոնք ոչինչ չեն կարողանում մտապահել և այդ պատճառով մշտապես բախվում են տարբեր խնդիրների ու հարցերի:Որն է պատճառը: Ի՞նչպես ունենալ  ֆենոմենալ  հիշողություն: Իրականում դա  անքան էլ բարդ չէ` եթե դուք ուզում եք ունենա լ  գերազանց  հիշողություն, պետք է մարզել այն, հակառակ դեպքում ցվրվածությունը կդառնա  ձեր կանքի ուղեկիցը:  Ինչպես մարզել հիշողությունը: Դա այնքան էլ դժվար չէ, և ուզում եմ ձեզ առաջարկել մի քանի պարզ խորհուրդներ:«Քանի դեռ ապրում ես, սովորիր»` այս հանրածանոթ արտահայտությունը կօգնի ձեզ ոչ միայն բարելավել  հիշողությունը, այլև կպահպանի այն երկար տարիներ:Սովորելու ընթացքում դուք ակամա մտապահում եք նոր տեղեկություններ, մտածում եք, քննարկում եք, անում եք եզրահանգումներ և այլն: Դա  նշանակում է, որ ձեր  գլուխը  ստիպված է  «աշխատել», որն էլ  իր  բարենպաստ  ազդեցությունն է ունենում մարդու հիշողութան վրա  Եղեք հետաքրքրասեր
«Իսկ ինչո՞ւ»,  «Ինչպե՞ս»,  «Որտե՞ղ» ` հնարավորինս հաճախ տվեք ձեզ այս հարցերը և փորձեք գտնել դրանց պատասխանները:
Դուք գիտե՞ք, թե ինչու էին հին հույները ապրում մինչև խոր ծերություն:
Ինչո՞ւ էին եգիպտացիները թաքցնում մումիաները:
Որտե՞ղ է գտնվում աշխարհի յոթերորդ հրաշալիքը:
Այսպիսով դուք  ոչ միայն  ձեռք կբերեք հարուստ գիտելիքներ, այլև կզարգացնեք հրաշալի հիշողություն:
Շատ Կարդացեք, սակայն  միայն լավ լուսավորության և հարմարավետ դիրքով նստելու դեպքում: Կարդալ կարելի է ամեն ինչ`  նախընտրած հեղինակի գրքերը, թերթեր, ամսագրեր, գլխավորը` ջանացեք հիշել կարդացածը: Իսկ ավելի լավ է մտերիմների, ընկերների կամ ծանոթների հետ  կիսեք այն գիտելիքներն ու տեղեկությունները, որ ձեռք եք բերել ընթերցանության ժամանակ: Եղեք ուշադիր
Այլ կերպ  ասած մի ապրեք ինքնաբերաբար, փորձեք կշռադատել այս կամ այն արարքը, որոշումներ ընդունեք ցանկացած հարցի լավ ու վատ կողմերը քննելուց հետո:Աշխատեք ձեր գլխում սահմանել օրվա անելիքների կարգ ու կանոնը:Եթե դուք նոթատետր եք  պահում ապա այնտեղ գրառեք միայն ամենակարևոր ինֆորմացիան, իսկ մնացածը մտապահեք: Դա կօգնի ձեզ ձեռբազատվել ցրվածությունից և ձեռք բերել ճշտապահություն:
Ազատվեք վատ  սովորություններից
Հազարերորդ անգամ կարելի է կրկնել, որ ոչ ծխախոտը, ոչ ալկոհոլը, ոչ չափից ավելի ուտելը երբեք օգուտ չեն բերում ձեր առողջությանը, ինչպես նաև ձեր հիշողությանը:  Բերեմ Ամերիկյան գիտնականների հետազոտությունների արդյունքները:Փորձեր անց են կացվել 18 երեկո 9 ծխող և չծխող ուսանողների հետ: Արդյունքները ցույց տվեցին, որ յոթ մտավոր պրոցեսներից ծխելու ազդեցությամբ ակտիվացել են երկուսը, իսկ մյուս հինգը նվազել են: Կարծում եմ, որ օրինակը մտահոգիչ է, ուստի որքան հնարավոր է արագ ձերբազատվեք այդ կործանարար սովորություններից: Ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը
Սպորտով կամ այլ ֆիզիկակն գործով զբաղվելը ակտիվացնում է արյան շրջանառությունը, այդ թվում նաև ուղեղի բջիջների:  Արդյունքում նրանք ավելի լավ են աշխատում, որն էլ նպաստում է ձեր հիշողության բարելավմանը:

Լուսինե Ավետիսյան

loading...

Կարդացեք նաև

Սննդամթերքներ որոնք պետք չի գնել

admin

Էրոտիկան գովազդում. Լավագույն մտահաղացումները

admin

Զանազան հետաքրքիր փաստեր ամբողջ աշխարհից

Սուսի Միսակյան