Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Մեգան Ֆոքսը հեռացրել է Մոնրոյի պատկերը

Մեգան Ֆոքսի սիրելի  Մերլին Մոնրոյի պատկերով դաջվածքը շատերն են տեսել: Այդ պատկերը երկար տարիներ  զարդարում էր դերասանուհի աջ ձեռքը և հասցրել էր շատ խնդիրներ առաջացնել նրա համար: Նկարահանումների ժամանակ ստիպված էին լինում դաջվածքը ծածկել հաստ ներկի շերտով, իսկ երեկոյան հագուստների հետ, այն պարզապես տգեղ էր նայվում, իսկ Մեգան Ֆոքսը, ինչը շատ բնական է, միշտ սպասված հյուր է կարմիր գորգերի վրա:

Սակայն արտիստը մաքրել է դաջվածքը լրիվ ուրիշ պատճառաբանությամբ:

«Մերլին Մոնրոն բացասական մարդ էր, նա չուներ հոգեկան հավասարակշռվածություն և  տառապել է երկբեվեռայնությամբ: Ես չեմ ուզում այդ բացասական էներգիան կրել իմ ամբողջ կյանքում»,-ասել է Մեգան ֆոքսը հարցազրույցներից մեկի  ժամանակ:

Իսկ Մերլին Մոնրոյի բացասական կերպարից դերասանուհին ազատվել է լազերային վիրաբուժության օգնությամբ:

 

loading...

Կարդացեք նաև

Միայնակ մայրերի շքերթը

admin

Քիմ Քարդաշյանը իր սիրելիին Lamborghini է նվիրել

admin

Քարդաշյանների ընտանեկան ռեալիթի շոուն անորոշ ժամկետով փակվել է

admin