Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ֆլեշմոբի կանոնները

ՖԼԵՇՄՈԲ. կարդացվում է անգլերենից որպես flash-բռնկում, կայծակ, և mob-ամբոխ: Հայերեն բառացի թարգմանությամբ՝ «կայծակնային ամբոխ», նախորոք պլանավորված միջոցառում, որի ժամանակ մարդկանց մի մեծ խումբ անսպասելի հայտնվում է որևէ մի հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում են նախօրոք պայմանավորված աբսուրդ գործողություններ, իսկ հետո միաժամանակ արագ ցրվում են տարբեր կողմեր, կարծես ոչինչ էլ չի պատահել:
ՖԼԵՇՄՈԲ-ը դուրս է կրոնից, քաղաքականությունից, տնտեսությունից: Այն չի կարող օգտագործվել շահադիտական նպատակներով:

 

 

ՖԼԵՇՄՈԲ-Ի ԿԱՆՈՆՆԵՐԸ

  1. ՖԼԵՇՄՈԲ-ը քաղաքականությունից և գովազդից դուրս է /մասնակիցներին ոչ մեկ չի վճարում, և նրանք էլ ոչ մեկին չեն վճարում մասնակցության համար/:
  2. Գործողությունը պետք է լինի հանկարծակի, մինչ ակցիան մասնակիցները չեն հավաքվում գործողությունների վայրում:
  3. Ակցիայի սկիզբի և ավարտի ժամանակի ճշգրտություն /բոլոր մասնակիցները պետք է հստակ կատարեն իրենց գործողությունները և ճիշտ ժամանակին, բոլոր մասնակիցների ժամացույցները պետք է սինխրոնիզացվեն/:
  4. Պետք է այնպիսի տպավորություն լինի, որ մասնակիցները նույնպիսի պատահական անցորդներ են, ինչպես բոլորը:
  5. Սցենարը պետք է ունենա աբսուրդային բովանդակություն /գործողությունները պետք է տրամաբանական չլինեն/:
  6. Հստակ հետևել սցենարին /ցանկացած ստեղծագործական մոտեցում պետք է լինի նախօրոք պայմանավորված սցենարի սահմաններում/:
  7. ՖԼԵՇՄՈԲ-ը չպետք է առաջացնի պատահական անցորդների մոտ բացասական էմոցիաներ:
  8. ՖԼԵՇՄՈԲ-ի մասնակիցների գործողությունները չպետք է անցնեն թույլատրելիի սահմանները, պետք է մնան գործող օրենսդրության սահմաններում:
  9. ՖԼԵՇՄՈԲ-ը չպետք է ծիծաղ առաջացնի, այլ պետք է զարմացնի, առաջացնի տարակուսանք:
  10. Տեսա- և վիդեո- նկարահանումների թույլտվություն հրապարակման նպատակով:

 

 

 

 

 

 

 

armflashmob.info

loading...

Կարդացեք նաև

Ի՞նչ են թաքցնում զույգերը միմյանցից մինչև ամուսնությունը. ԹՈՓ 7

admin

Երկրին մարդու գանգի տեսքով աստղակերպ է մոտենում

admin

Հանիբալիզմ գորտերի մոտ