Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Ա.Հարությունյանի «Թափառում» ֆիլմը կմասնակցի «Կինոշոկ- 2011»-ին

Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը,  Մերձբալթյան և ԱՊՀ երկրների «Կինոշոկ- 2011»  բաց կինոփառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ միջոցառման հիմնական կոնկուրսում ընդգրկվել են 14 ֆիլմեր:Կինոփառատոնը կանցկացվի Անապայում, 2011թ սեպտեմբերի 11-ից 20-ը:
Հիմնական կոնկուրսային ծրագիր են ընդգրկվել Լիտվայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղըրղզստանի, Վրաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Լատվիայի և այլ երկրների ռեժիսիորների աշխատանքները: Դրանց մեջ են Սաուլյուս Դրունգի «Անարխիա Ժուրումանում», Իլգար Նաջաֆի «Բուտա», Անտոն Սիվերսի «Տունը ճամփեզրին», Մուրադ Իբրահիմբեկովի «Եղբորից լավը չկար», Լեվան Թութբերիձեի «Առանց քեզ չեմ ապրի»,  Սուլեվ Կեեդուսի «Նամակներ հրեշտակին», Ֆարխոտ Աբդուլլայեվի «Համաձայնության կանխավարկած», Ադիլխան Երժանովի «Ռիելտոր»,  Զուլֆիքար Մուսակովի «Արճիճ», Արշալույս Հարությունյանի «Թափառում» , Արվիդս Կրիեվսի «Պար երեքով», Սերգեյ Լոբանի «Շապիտո- շոու» , Ալեքսանդր Ռաստորգուեվի և Պավել Կոստոմարովի «Ես քեզ սիրում եմ» ֆիլմերը:
Այս տարի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմում են  Իրինա Անտոնովան, Ռոման Վիտյուկը, Վիկտոր Երոֆեեվը, Անդրեյ Բիտովը, Վլադիմիր Մականինը, Վլադիմիր Դոստալը, Սվյատոսլավ Բելզան և Պավել Կապլևիչը, որը գլխավորում էր անցած փառատոնի ժյուրիի կազմը:

Այս տարի կինոփառատոնի շրշջանակներում  կլինի հինգ մրցանակաբաշխություն` հիմնական` «Կինոմալիշոկ»  (“КиноМалыШок “, մանկական ֆիլմեր),  «Ֆորմատից դուրս» (“Неформат” ),    «Շոկի սահմանները»  (“Границы шока” )` կարճամետրաժ ֆիլմեր  և «Հեռուստաշոկ» (“ТВ-Шок” ), որտեղ կընտրեն լավագույն հեռուստահաղորդումը:”Живая Кубань” աղբյուրը հաղորդում է, որ հոբելյանական փառատոնի հյուրերն են լինելու  Նիկիտա Միխալկովն ու Արմեն Ջիգարխանյանը: Ըստ պորտալի տեղեկատվության փառատոնի բացման ժամանակ Արմեն Ջիգարխանյանին կհանձնվի  Պավել Լուսպեկաեվի անվան  “Госпожа удача”  հատուկ մրցանակը, իսկ Նիկիտա Միխալկովը փառատոնում կցուցադրի իր “Утомленные солнцем – 2” (“Արևից ուժասպառվածները -2” ) և «Միջնաբերդ» ( “Цитадель”) ֆիլմերը :

loading...

Կարդացեք նաև

Շարունակելով հայկական կինոյի պատմությունը

admin

Հարրի Փոթերի նոր արկածները

admin

Ջուլիա Օրմոնդը կխաղա Սուպերմենի մոր դերը