Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

«Urban Crowd»` խումբ, որը չի մրցակցում

Երեկ Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում  կայացավ «Urban Crowd» ռոք խմբի համերգը:

«Urban Crowd» (Քաղաքային ամբոխ)  ռոք խումբն ունի մեկ տարվա պատմություն:

Այս խումբը ներկայացնում է միայն հեղինակային երգեր անգլերեն լեզվով:
Խումբը քաղաքի ամբոխի հետ է համեմատել հիմնադիր- մենակատար Դավիթ Աշոտյանը, ով բացատրեց, որ նմանությունը կայանում է բազմազանության մեջ. «Ինչպես քաղաքում են մարդիկ տարբեր, այնպես էլ մեր երաժշտությունն է տարբեր, ներառում է տարբեր ռոքային ոճեր»:

-Դավիթ, դեռ մեկ տարի է ինչ ասպարեզում եք, արդեն կարիք կա՞ր մենահամերգի:
_Այո: Մեր երգերը հասցրել են սիրվել և երկրպագուները շատ են: Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճը դեռ փոքր է և շատերը չկարողացա գալ: Մենք ակումբներում ելույթ չենք ունենում, մեզ մեծ բեմեր են հարկավոր:
_Դու հիմնադրելով քո խումբը «Միներալ» խմբից երաժիշտներ ես հրավիրել. մրցակցության, առաջ անցնելու խնդիր ունե՞ս:
_Այս խումբը չի մրցակցում ոչ մի հայկական ռոք խմբի հետ: Ոչ թե նրա համար, որ լավն է կամ վատը, պարզապես մենք ուրիշ երաժշտություն ենք ներկայացնում, մի բան, որը չի եղել և չկա:
_ Ինչի՞ մասին են երգերը:
_Ես գրում եմ ամեն ինչի մասին, ինչ ինձ մտահոգում է, դուր գալիս կամ հուզում է:
Յուրաքանչյուր հույզ ես արտահայտում եմ իմ երգերի միջոցով:
_Իսկ ինչո՞ւ ես արտահայտում անգլերեն լեզվով:
_Քանի որ միտում կա դուրս գալ համաշխարհային շուկա, պետք է ստեղծագործել այպես, որ հասկանալի ու ընդունելի լինի աշխարհի համար:

-Գիտենք, որ դու երաժիշտ չես:Ինչ մասնագետ ես:

_ Ես մասնագիտությամբ կերպարների դիզայներ եմ:

Ի դեպ մեր խոսակցությունը տեղի էր ունենում երեկ, համերգից առաջ տղաները իրենց վերջին գլխավոր փորձն էին անում: Այնտեղ էր նաև Դավիթի հայրը, ով հիացմունքով լսում էր Դավիթի պատասխանները, ապա հարկ համարեց նշել, որ Դավիթը չնայած շատ խորը երիտասարդ է, այդուհանդերձ միշտ չէ, որ բառերով կարողանում է ամեն ինչ արտահայտել. «Ես մի օր զարմանքով նկատեցի, որ նա ամեն երևույթի արձագանքում է երաժշտությամբ, դա լինի ուրախություն, տխրություն, անարդարություն, թե քաղաքական իրադարձություն: Ինձ համար բացահայտում էր դա, չնայած անսպասելի չէր, քանի որ թե իմ հայրը թե ես մոտ ենք եղել երաժշտությանը և Դավիթը նույնպես մանկուց երաժշտական երեխա է եղել»:
Դավիթի տաղանդի երկրպագուները իսկապես որ շատ էին: Ներկա էին ոչ միայն  ռոքասեր երիտասարդներ, այլև ճանաչված երգիչներ, արտիստներ, նաև ներկայացուցիչներ Ամերիկյան դեսպանատնից:

Համերգի ժամանակ ներկայացվեց «Urban Crowd»-ի առաջին «Loss» տեսահոլովակը, որը նվիրված էր Ճապոնիայի երկրաշարժից զոհվածների հիշատակին: Երգի հեղինակը Դավիթ Աշոտյանն է և կատարում էր օպերային երգչուհի  Հեղինե Ասատրյանի հետ: Այդ երգը հանդիսատեսի խնդրանքով համերգի վերջում ևս մեկ անգամ հնչեց:

Համերգի կազմակերպիչը «Ժպիտ Ակումբն» էր և այն վարում էր Գարիկ Իսրայելյանը:

Սուսի Միսակյան

 

 

loading...

Կարդացեք նաև

Մադոննան մասնակցում է Smirnoff-ի գովազդային նախագծին

Սուսի Միսակյան

Աստղերը սիրո և սեքսի մասին: Լավագույն մեջբերումները

Սուսի Միսակյան

Պրեմիերա: Էմմա Պետրոսյան և Անուշիկ Ալավերդյան «Մանկության կղզի»

admin