Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ամենաբազմամարդ ընտանիքը

Աշխարհի ամենաբազմամարդ ընտանիքն ապրում է Հնդկաստանում: Ընտանիքը բաղկացած է 181 շնչից և ընտանիքի անդամների թիվը անընդհատ աճում է: 67-ամյա Զիոնա Չանան ունի 39 կին, 94 երեխա, 33 թոռ և 14 հարս. Ընտանիքն ապրում է չորսհարկանի, հարյուր սենյականոց տան մեջ, ընդ որում, առանձին սենյակ ունի միայն ընտանիքի ղեկավարը, մյուսները բնակվում են մեծ, ընդհանուր սրահներում: Տանը կա դպրոց և արհեստանոցներ: Զիոնա Չանան հպարտանում է նրանով, որ պետությունից ոչ մի աջակցություն չի ստանում: Ընտանիքի բոլոր տղամարդիկ ատաղձագործությամբ են զբաղվում, ուստի և կարողանում են պահել բազմամարդ ընտանիքը:

Ընտանիքում գրեթե ռազմական կարգուկանոն է: Բոլորին ղեկավարում է 69-ամյա Զատիանժը: Հենց նա է կազմակերպում մյուս կանանց, հարսների և աղջիկների աշխատանքը: Օրեկան նրանք ընթրիքի համար պատրաստում են 30 հավ, 60 կգ կարտոֆիլ և եփում 100 կգ բրինձ: Խոհանոցում աշխատանքը չի դադարում ոչ մի վայրկյան: Ուտելիքը պատրաստում են կրակի վրա, որը անընդհատ վառ է պահվում:

Ամուսնական պարտականությունները կանայք կատարում են հերթով: Բոլոր կանայք էլ հաստատում են որ ընտանիքն ապրում է երջանիկ, առանց վեճերի:

Զիոնա Չանան երիտասարդ տարիքում չէր ցանկանում ամուսնանալ, քանի որ նա տեսել էր թե ինչքան դժվարությամբ էր իր հայրը պահում իր 7 կանանց: Սակայն հիմա նա ունի 39 կին և ցանկանում է նոր կին գտնել Միացյալ նահանգներից:

Աղբյուներ` Риановости, Daily Mail, life news.

loading...

Կարդացեք նաև

Հետաքրքիր փաստեր

Ֆեյսբուքյան սերիալ ձեր մասնակցությամբ

Սուսի Միսակյան

Նոյեմբերի 20-ի ձեր աստղագուշակը

admin