Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Եթե նայում են ձեր աչքերին ու….ստում. 8 տարբերակ

Հոգեբաններն ասում են, թե զրուցակիցը ստում է, եթե նա զրույցի ընթացքում չի նայում զրուցակցին, ձեռքը հպում է իր դեմքին կամ փորձում է թաքցնել ձեռքերը: Ինչպես վարվել այդ դեպքում:

Հնարավոր են հետևյալ տարբերակները.
Տարբերակ 1
Պատասխանեք ուղիղ հայացքով և ներքուստ ժպտացեք, կարելի է մի փոքր հեգնանքով, թող մտածի, որ դուք հասկանում եք, որ ստում է և անհանգստանա: Սուտն անպայման իրեն կբացահայտի և ստախոսը կշփոթվի:
Տարբերակ 2
Լայն բացված աչքերով ու հեգնական ձայնով ասեք. «Չի կարող պատահել»: Ցույց տվեք թե հավատում եք, տմբտմբացրեք ձեր գլուխն ու միամիտ թփթփացրեք թարթիչները: Հիմարի դեր խաղալը երբեմն նույնիսկ հաճելի է: Իսկ սուտլիկին դուր կգա ձեր հիմար տեսքը:
Ես սովորաբար լուռ լսում եմ և ժպտում: Այնպես, որ դիմացինս գլխի չնկնի, ինձ համար պարզ է ամեն ինչ: Դրանից ես ինձ մի փոքր լավ եմ ձգում` նախ ես հասկանում եմ, որ ես հիմար չեմ, և հետո արդեն պատկերացնում եմ, թե ով է նա իրականում և ինչպես վարվեմ նրա հետ: Իսկ նա այդ մասին չի էլ կռահում:
Տարբերակ 3
Միամտորեն հետաքրքրվեք. «Այդ ինչ ցնդաբանություն ես դուրս տալիս», ուղղակի ասեք, որ դուք կշտացել եք ստերից և «շրմփացրեք ստոր մռութին»  ու մի հանդուժեք որ ձեզ խաբեն: Եվ մյուսներին էլ հասկացրեք, որ ձեզ չփորձեն նման ձևով նվաստացնել:
Տարբերակ 4
Մի անգամ ստողը սխալ է թույլ տալիս, կարող է և ուղղվել, իսկ երբ մարդը ստում է երկրորդ անգամ, դա արդեն օրինաչափություն է և հազիվ թե ուղղվի:
Ասացեք նրան, որ դուք ցնցված եք նրա անկեղծ ստով , այդ հանգամանքը ընդունեք ի գիտություն և համապատասխանաբար փոխեք ձեր կարծիքն ու վերաբերմունքը այդ մարդու նկատմամբ: Ցույց տվեք, որ դուք հիմար չեք և դադարեք շփվել նրա հետ:
Տարբերակ 5
Մի անգամ այդպիսի իրադրության մեջ ես ասացի.«Դուք ինչ եք անընդհատ ստում, սրիկա դեմք ունեք»` չօգնեց… Փոխադարձաբար ստեցի: Թեկուզ սրիկայություն է, բայց թշնամու հետ պետք է պայքարել իր զենքով  իր իսկ մեթոդներով: Ձեր զրուցակցից սովորեք ստել` սրկայաբար աչքերի մեջ նայելով, հաճախ սուտը կյանք է փրկում:
Տարբերակ 6
Դավադիր հարցեր տվեք, որպեսզի սուտլիկին փակուղի մտցնեք և սպասեք որ ասածներն իրար հակասեն: Շատ լավ գործող տարբերակ է:
Տարբերակ 7 (Քանի գնում, ես այնքան հանդուրժող եմ դառնում)
Մարդուն հանգիստ թողեք: Ոչ ոք հենց այնպես չի ստում: Համոզվեք, որ դուք ճիշտ եք լսել (մեկ անգամ էլ հարցրեք, խնդրեք մանրամասնել):
Եթե համոզվեցիք, որ ստում է, ոչինչ մի ասեք, որպեսզի չվիրավորեք, այլ մտածեք այդ խնդրի շուրջ և աշխատեք հասկանալ, թե ինչու է մարդը ստում: Իրեն է փրկում, թե խաբում է ձեզ: Նրան առաջարկեք լավ մտածել այդ հարցի շուրջ:
Եվ ընդհանրապես, ձեր մտերիմներին մի հասցրեք այնպիսի վիճակի, որ ստիպված լինեն ստել մանր հարցերում և նեղը գցելով մի ստիպեք խոստովանել սուտը: Դրանով դուք ավելի կօգնեք նրանց:
Տարբերակ 8
Իսկ գուցե նա բոլորովին էլ չի ստում, այլ պարզապես ասում է ձեզ այն, ինչ դուք ուզում եք լսել նրանից: Իմացեք պարզ մի բան, եթե մարդկանց մեջ տեսնում եք միայն վատը, դա նշանակում է, որ այդ վատի մեջ դուք տեսնում եք ձեր արտացոլանքը: Երբ նկատում եք, որ ձեր երեսին ստում են, փորձեք ձեր մեջ փնտրել սխալը, այն անպայման կա: Նա , ով խաբում է ձեզ, ում է տեսնում հանձինս ձեզ` կասկածամիտ, տաղտկալի մեկին, կոմպլեքսավորված գործընկերոջ, թե մեկ ուրիշին…
Եթե ձեր երեսին ստում են, դա արդեն ձեր խնդիրն է, մտածեք այդ մասին, և եզրահանգումներ արեք:

 

Լուսինե Ավետիսյան

loading...

Կարդացեք նաև

Արական սեռը վերացման վտանգի տակ է

Ինչպես ճիշտ խնամել ձեռքերը

admin

ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

admin