Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Ֆրանսահայ երգիչ Մարտեն Յորգանսի մամուլի ասուլիսը

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ֆրանսահայ սիրված երգիչ Մարտեն Յորգանսի մամուլի ասուլիսը:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ երգչի մենահամերգներ են անցկացվելու ՀՀ մարզերում` Բերդ (Տավուշ), Գավառ (Գեղարքունիք), Վեդի (Արարատ), եւ Հրազդան (Կոտայք) քաղաքներում:

Օգոստոսի 25-ին Աղվերանի «Կարին» ճամբարում Մարտին Յորգանսն իր երգերով հանդես կգա նաեւ «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցների համար:

Ողջունելով սիրված երգչին ՀՀ սփյուռքի նախարարությունում` նախարարի տեղակալ Վ. Մարաշլյանը բարձր գնահատեց Ֆրանսիայում եւ Սփյուռքում հայ մշակույթի տարածման ջանքերը և նշեց, որ Հայաստանում ևս երգիչը հայ մանուկների սիրված հյուրն է:

Արժեւորելով Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ունեցած ավանդը` պարոն Մարաշլյանը Մարտեն Յորգանսին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր:

Ասուլիսի ավարտին երգիչը պատասխանեց լրագրողների հարցերին:

 

loading...

Կարդացեք նաև

«Գայթակղված և լքված»

admin

Հարավային Կորեայում կայացած փառատոնում հայաստանյան համույթներն արժանացել են բարձր գնահատականի

admin

Հայկական առաջին ֆիլմը

admin