Ամսագիր.am
Image default
Ես և Նա

12 պատվիրան արդյունավետ օրվա համար

1. Պլանավորեք հաջորդ օրը դեռևս երեկոյան: Դա կտրամադրի ձեզ վաղվա անհրաժեշտ գործերի կատարմանը:

2. Աշխատեք ամեն օր արթնանալ միևնույն ժամին: Հնարավորության դեպքում պառկեք քնելու հենց այն ժամին, երբ քնել եք ուզում: Հետզհետե դուք կգտնեք ձեր քնի օպտիմալ ժամանակը:

3. Օրը սկսեք դրական տրամադրվածությամբ: Արթնանալուն պես միացրեք ձեզ հաճելի երաժշտություն, լավ տրամադրությամբ հարդարեք մահճակալը, լվացվեք, պատրաստեք նախաճաշ:

4. Լավ նախաճաշեք օգտակար ուտելիքով: Կերեք շիլա,մրգեր, բանջարեղեն, խմեք բնական հյութեր: Այս ամենը ձեզ կտա անհրաժեշտ էներգիա առաջիկա օրվա համար:

5. Մեկ անգամ էլ ստուգեք ձեր օրվա պլանը: Անհրաժեշտության դեպքում կատարեք փոփոխություններ: Յուրաքանչյուր կետ կատարելուց հետո գովեք ինքներդ ձեզ, դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Նշում արեք յուրաքանչյուր կատարված գործի կողքին, դա կբարձրացնի ձեր մոտիվացիան և կարթնացնի մրցակցության ոգի:

6. Կարևոր և դժվար գործերը կատարեք առաջին հերթին: Կատարելով դրանք դուք ձեզ վստահ և ուժեղ կզգաք և ավելի հեշտ գլուխ կհանեք մյուս գործերից:

7. Կրճատեք գործերը կատարելու համար նշված ժամկետները և կսկսեք ավելի արագ աշխատել:

8. Պլանավորեք ընդմիջումներն ու հանգիստը:

9. Միանման խնդիրները միավորեք մեկ տեղ, օրինակ` ստուգել փոստը  և ուղարկել նամակներ, կարող են լինել մի խմբում`«աշխատանք փոստի հետ»:

10. Սովորեք ասել «ոչ»  չպլանավորված գործերին ու մարդկանց, որոնք կարող են շեղել ձեզ աշխատանքից: 

11. Անջատեք ICQ, բջջայինը, սոցիալական կայքերը, եթե զբաղված եք կարևոր գործով, եթե իհարկե զանգերին և էլ. փոստին պատասխանելը ձեր ուղղակի պարտականությունը չէ: Մյուս դեպքերում այդ գործի համար նախատեսեք հատուկ ժամանակ`առավոտյան և երեկոյան: Բոլոր բաց թողնված զանգերին կարելի է պատասխանել հետո:

12. Աշխատեք ոչ մեծ գործերը ավարտել մեկ օրվա ընթացքում: Աննշան թվացող փոքր գործերը կուտակվելով կդառնան մի սար, եթե թողնեք վաղվան: Կոնկրետ գործին վերաբերվող շատ մանրուքներ հաճախ մոռացվում են, իսկ հետո նրանց ավելի շատ ժամանակ կտրամադրեք, քան եթե անեիք ժամանակին:

Մաղթում եմ Ձեզ արդյունավետ    ու բարեհաջող օր:

 

Լուսինե Ավետիսյան

loading...

Կարդացեք նաև

10 փաստ համբույրի մասին

Սուսի Միսակյան

Կենդանակերպի ո՞ր նշանների միջեւ սեր չի լինում

admin

Խորհուրդներ, որոնք կօգնեն կենցաղում

admin