Սեպտեմբերի 3-ը ՀՀ-ի և ԼՂՀ-ի միացյալ քարտեզի օրն է

11

Մի խումբ հասարակական կազմակերպություններ որոշել են սեպտեմբերի 3-ը  նշել որպես Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միացյալ քարտեզի օր:

Գործողության նպատակը հայության` նախեւառաջ երիտասարդության, իրազեկումն է, ՀՀ եւ ԼՂՀ իրական սահմանների մասին հիշեցնելն է, քանի որ շատերի ուղեղներում այսօր էլ դաջված է վաղուց արդեն գոյություն չունեցող՝ ԽՍՀՄ փլուզման հետ պատմության գիրկն անցած սահմաններով Հայկական ԽՍՀ՝ «բարակ վզով օրիորդի» եւ ԼՂԻՄ ուրվագիծը։

Նախաձեռնության շրջանակներում Facebook եւ вКонтакте սոցիալական ցանցերում ձեւավորվել են մի քանի խմբեր, որոնցում ակտիվորեն քննարկվում են ճիշտ սահմաններով քարտեզների տարածումն ու կիրառումը:

Նախաձեռնության մասնակիցներին վրդովեցնում է այն փաստը, որ ՀՀ տարածքում գործող որոշ կազմակերպություններ ու նույնիսկ պետական հաստատություններ դեռեւս օգտագործում են ոչ ճիշտ՝ վաղուց արդեն գոյություն չունեցող ԼՂԻՄ սահմաններով քարտեզ: Սխալ քարտեզ է օգտագործվում, օրինակ՝ «Հ2» հեռուստաընկերության եղանակի տեսության եթերում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքում՝ (http://www.minagro.am/am/index.php?page=main):

Ի դեպ, Ֆեյսբուք սոցցանցում վաղուց գրանցված է «Պարտադրենք Հ2-ին օգտագործել ճիշտ քարտեզներ» վերնագրով խումբը․http://www.causes.com/causes/586233

Ակցիայի նախաձեռնողները համոզված են` «Չիմանալ՝ նշանակում է չունենալ». ուստի կոչ են անում միանալ նախաձեռնությանն ու կիրառել միայն ՀՀ եւ ԼՂՀ ճիշտ սահմաններով քարտեզներ:

«Ժառանգ» մշակութային ՀԿ
«
Արմատ» մամուլի ակումբ
«
Հայրենապաշտ» ՀԿ
«
ՀայՖոն» նախաձեռնություն
Times
.am լրատվական գործակալություն
Voskanapat
.info տեղեկատվականվերլուծական կենտրոն
«
Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ

 

 

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իրական քարտեզը.