Ամսագիր.am
Image default
Հասարակություն

EXPO 2011 միջազգային ցուցահանդես

Գործն է արդար, լա՛վ իմացեք,
Որ ապրում է դարեդար…
Թումանյանական այս տողերն արդի են բոլոր ժամանակների համար: Այդ են վկայում շարունակաբար կազմակերպվող ցուցահանդես-մրցույթները, տարեցտարի մասնակցության հայտերի աճն ու դափնեկիրների պարտավորեցնող գործունեությունը:
Հերթական անգամ, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կազմակերպիչներ INFRA GLOB COMPANY-ի և PROM EXPO-ի, պաշտոնական աջակիցների (ՀՀ Կառավարություն, Էկոնոմիկայի, Սփյուռքի, Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարություններ, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ, Երևանի քաղաքապետարան) և գլխավոր հովանավոր Հայր և Որդի Գալստյաններ ընկերության ջանքերով կայացավ EXPO 2011 միջազգային ցուցահանդեսը:

Այս տարի մասնակիցների թիվը գերազանցում էր 180-ը, որոնք ներկայացնում էին 500-ից ավելի ապրանքատեսակներ: Ցուցահանդեսին մասնակցում էին ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծող ընկերություններ Իրանից, Ղազախստանից և այլ երկրներից: Մասնակցության համար սահմանափակումներ և չափանիշներ չկային. կազմակերպիչների նպատակն էր նպաստել բարեխիղճ մրցակցային դաշտում գործընկերային կապերի հաստատմանը և երկրի տնտեսական պոտենցիալի հզորացմանը:
Ցուցահանդեսի փակման պաշտոնական միջոցառման ընթացքում մասնակից բոլոր ընկերություններն ու ձեռնարկությունները ստացան սերտիֆիկատներ, իսկ հանձնաժողովի հավանությանն արժանացած մի քանի ընկերություններ ( Juliana, Leo Trans, Բիո կաթ և այլն) և որոշ առանձին ապրանքատեսակներ (Սարի թեյ – Mountain mix, Պռոշյանի գինու գործարան – Չարենց, 10 տարեկան և այլն) պարգևատրվեցին հուշանվերներով:
Ցուցահանդեսի գործընկեր MOB MEDIA ընկերության հետ համատեղ կազմակերպվել էր ակցիա ` “Հանդիսատեսի համակրանք” խորագրով, որի հաղթողն ընտրվել էր բաց քվեարկությամբ: Ամենաշատ ձայներ հավաքած 007 տաղավարը` Գալստյան հայր և որդի ընկերությունը արժանացավ հատուկ մրցանակի:
Միջոցառմանն իր ողջյունի խոսքում, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն պարոն Վարդանյանը, կարևորելով նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը, հավելեց, որ 2011-ը կարծես Օլիմպիական խաղեր լինի, որտեղ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ` մասնակցությունը:

 

 

Իրինա Հախունց

loading...

Կարդացեք նաև

Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամական միավորը` դրամը

admin

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին

admin

Եգիպտոսում վերականգնել են փարավոն Ռամզես II Մեծի 30 տոննա կշռող արձանը

admin