Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Միջազգային սեմինար Մատենադարանում

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, 2011 թվականի հոկտեմբերի 24-28-ը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, անց է կացնում «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինար`  նվիրված հայ գրատպության 500- ամյակին:

Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, եվրոպական մի շարք երկրների առաջատար արխիվային, գրադարանային և թանգարանային հաստատությունների հեղինակավոր մասնագետներ (վերականգնողներ, ֆոնդապահներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ)։

Նախագծի ղեկավարն էԱրա Խզմալյանը, արվեստաբանության թեկնածու, Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի վարիչ, ICOM – ի անդամ։

Սեմինարը կտա երիտասարդ մասնագետների կատարելագործման, փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակման ու կատարելագործման հնարավորություն։

Սեմինարի ընթացքում կքննարկվեն մասնագիտական հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման եղանակները, պահպանման և վերականգման գործում մասնակից երկրների ձեռքբերումները: Տեսական բնույթից բացի՝ սեմինարն ունենալու է ընդգծված գործնական նպատակներ:

Սեմինարի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, մշակութային ծրագրեր:

 

Համագործակիցներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվը և Հայաստանի Ազգային արխիվը։

 

 

loading...

Կարդացեք նաև

Բարոյական ներգրավվածությունն է հիացնում

admin

Ի՞նչպես դառնալ լավագույն աշխատողը

Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները

admin