Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Պավել Լիսիցյան- 100

ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է Պավել Լիսիցյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հանձնաժողով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի աշխատանքներն այսօր իմի են բերվում Պավել Լիսիցյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքից /ս. թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 14.00 Մաշտոցի 48 հասցեում/ տեղի ունեցող ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Պավել Լիսիցյանի հուշաքարի /ճարտարապետ` Իզա Չոլախյան/ բացման արարողությամբ ու /նույն օրը` ժամը 20:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում/` ՀՀ մշակույթի նախարարության և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կազմակերպած <<Պավել Լիսիցյան- 100>> հոբելյանական երեկոյով, որոնց ներկա կգտնվեն մեծ վոկալիստի դուստրերը` Ռուզաննա և Կարինե Լիսիցյանները:
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով մեծ վարպետին իրենց խոնարհումը կբերեն օպերային թատրոնի առաջատար մեներգիչները, Պավել Լիսիցյանի 100 և Տաթևիկ Սազանդարյանի 95-ամյա հոբելյաններին նվիվրած և իրենց անվան` դասական երգեցողության հանրապետական մրցույթի հաղթող ճանաչված երիտասարդ մեներգիչները /Արշակ Կուզիկյան, Մերի Մովսիսյան/, Կարինե և Ռուզաննա Լիսիցյանները կպատմեն իրեց հուշերից, խոսք կասեն ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, Երաժշտական ընկերության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, կհնչեն Պավել Լիսիցյանի կատարումներից, օպերային թատրոնի մենապարող Ժակելին Սարխոշյանի կատարմամբ կներկայացվի <<Ծիծեռնակ>> խորեոգրաֆիկ պատկերը: Երեկոյի ընթացքում օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարեն դիրիժորներ ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը և Հարություն Արզումանյանը: Ռեժիսոր` մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյան:
Ի թիվս վերոնշյալի` Պավել Լիսիցյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում 2011 թ. հունիսի 20-ից հուլիսի 5-ը կայացել է մեներգիչների հանրապետական մրցույթ` նվիրված Պավել Լիսիցյանի` 100 և Տաթևիկ Սազանդարյանի 95-ամյա հոբելյաններին, որին մասնակցել են 5 տասնյակը գերազանցող երիտասարդ կատարողներ: Պետական պատվերով հրատարակվել է Սերգեյ Յակովենկոյի <<Պավել Լիսիցյան>> գրքի հայերեն թարգմանությունը: Օրերս լույս է տեսել Մարկ Պետրոսյանի` <<Պավել Լիսիցյան-100>> հուշալբոմը, որտեղ ներկայացված է 20-րդ դարի մեծագույն երգչի կյանքն ու ստեղծագործական ուղին: Գիրքը ներառում է նաև ձայնագրված ու տեսագրված լիսիցիանական վառ կատարումների 2` տեսա և ձայնասկավառակներ: Հոբելյանական տարում պատրաստվել և հեռարձակվել են նաև մի շարք հեռուստահաղորդումներ ու մեծ վոկալիստին նվիրված անդրադարձներ:

loading...

Կարդացեք նաև

Կկայանա «Վիլլի Վայներ և ընկերներ» խորագրով համերգը

admin

Պիկասսոյի նկարը առևանգողին ձերբակալել են

Սուսի Միսակյան

Հայի հայ մնալու համառության պտուղները

Սուսի Միսակյան